Երբ ծնողները հրաժարվեցին իրենց որդուց, նրան սկսեց խնամել տատիկը. տեսեք, թե ինչպես փոքրիկը շնորհակալություն հայտնեց նրան

Այլ լուրեր Հետաքրքիր

Այս պատմությունը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգի Պանամա Սիթի քաղաքում: Տեղի քահանա Ջոն Ռ. Ռեմզին եկեղեցու մոտ ցածր դասարանի մի աշակերտի հադիպեց:

Երեխան քահանայից ծաղիկ խնդրեց և բացատրեց, թե ինչի համար է այն իրեն պետք:

Տղայի խոսքերը շատ հուզեցին քահանային: Կատարելով նրա խնդրանքը՝ Ջոն Ռ. Ռեմզին որոշեց կիսվել այդ պատմությամբ ուրիշների հետ:

Նա հրապարակեց այդ հուզիչ պատմությունը իր Facebook-ի էջում։ Այն բուռն արձագանքների արժանացավ և մի քանի օրերի ընթացքում հազարավոր «like»-եր հավաքեց ու տարածվեց աշխարհով մեկ:

Այժմ ներկայացնում ենք այդ պատմությունը․

«Մի օր, երբ ես գնում էի կիրակնօրյա ծառայության, ինձ մոտեցավ անծանոթ մի տղա: Նա 10 տարեկանից մեծ չէր երևում: Ինձ բարևելով՝ նա հարցրեց. «Ներեցեք, պարոն, ի՞նչ եք պատրաստվում անել այդ ծաղկի հետ»:

Սկզբում ես նույնիսկ չհասկացա, թե ինչի մասին է խոսքը: Միայն մի քանի վայրկյան հետո ես հասկացա, որ նա հետաքրքված էր կրծքիս ամրացված ծաղիկով՝ բուտոնիերկայով: «Դու սա՞ նկատի ունես»,- հարցրի տղային՝ մատնացույց անելով կոստյումիս ամրացված ծաղիկը:

«Այո, պարոն: Եթե դուք պատրաստվում եք դեն նետել այն, ապա չե՞ք կարող այն ինձ տալ»,- պատասխանեց տղան: Ես ասացի, որ մեծ սիրով այն կտամ իրեն, եթե նա ասի, թե ինչի համար է այն իրեն պետք:

«Ես պատրաստվում եմ այն նվիրել իմ տատիկին: Իմ հայրիկն ու մայրիկը անցյալ տարի ամուսնալուծվել են: Սկզբում ես ապրում էի մայրիկիս հետ: Բայց հետո նա նորից ամուսնացավ և ինձ ուղարկեց հայրիկիս մոտ ապրելու: Ես մի փոքր ապրեցի հայրիկիս հետ, բայց նա ժամանակ չուներ ինձ դաստիարակելու, խնամելու, այդ պատճառով էլ ես տեղափոխվեցի տատիկիս մոտ:

Տատիկս շատ բարի է իմ նկատմամբ: Նա ինձ համար համեղ ուտելիքներ է պատրաստում և հոգ է տանում իմ մասին: Նա այնքան բարի է, որ ես դրա համար ցանկանում եմ նրան ծաղիկ նվիրել»,- պատասխանեց տղան:

Երբ տղան ավարտեց խոսքը, իմ աչքերում արցունքներ հայտնվեցին, և ես դժվարությամբ էի կարողանում խոսել: Ես առանձնացրի ծաղիկն իմ կոստյումից և ցանկանում էի տալ տղային, սակայն փոշմանեցի:

Ես նայեցի տղայի աչքերի մեջ և ասացի. «Սրանք երբևէ իմ լսած ամենահաճելի խոսքերն էին: Ես չեմ կարող տալ քեզ այս ծաղիկը: Բայց եկեղեցում՝ ամբիոնի կողքին, մի հսկայական գեղեցիկ ծաղկեփունջ կա: Խնդրում եմ, այն վերցրու, քանի որ քո տատիկն ամենալավին է արժանի»:

Տղան սկզբում շփոթվեց, իսկ հետո ինձ շնորհակալություն հայտնեց և ասաց. «Ինչպիսի հիանալի օր է: Ես մեկ ծաղիկ խնդրեցի, իսկ փոխարենը մեծ ծաղկեփունջ ստացա»:

Ջոն Ռեմզիի պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ բարի գործ անելը հեշտ է և հաճելի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *