Ես 56 տարեկան եմ, բայց ոչ մի կնճիռ չունեմ և գաղտնիքը հենց այս դիմակի մեջ է

Այլ լուրեր Հետաքրքիր

Ծերացման գործընթացը դադարեցնել հնարավոր չէ և դրա հետ մեկտեղ ի հայտ են գալիս կնճիռներ: Կանայք օգտագործում են տարբեր միջոցներ կնճիռները հարթելու համար: Բոլորին է հայտնի, որ կաթնաշոռը շատ օգտակար է օրգանիզմի համար: Սակայն քչերը գիտեն, որ կաթնաշոռով դիմակը հիանալիորեն հարթեցնում է կնճիռները:

Իր ակտիվ բաղադրիչների շնորհիվ կաթնաշոռով դիմակը հիանալի ազդեցություն է գործում դեմքի մաշկի վրա, երիտասարդացնում է այն: Մաշկը ստանում է առողջ տեսք, կնճիռները հարթվում են:

Դիմակը պատաստելու համար անհրաժեշտ է` 1 ճաշի գդալ կաթնաշոռ, 2 ճաշի գդալ կաթ, 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ, 1 թեյի գդալ մեղր

Պատրաստման եղանակը` Բլոր բաղադրիչները լավ խառնել կարելի է բլենդերի օգնությամբ: Կիտրոնի հյութը պետք է թարմ քամված լինի, որպեսզի դիմակը սպիտակեցնող ազդեցություն գործի: Ստացված զանգվածը քսել մաքուր դեմքին, թողնել 15-20 րոպե, այնուհետև լվանալ: Դիմակը կարելի է քսել նաև պարանոցին:

Կաթնաշոռով դիմակ աչքերի շուրջ մաշկի համար

Աչքերի շուրջ մաշկը շատ զգայուն է և նուրբ, այդ իսկ պատճառով պահանջում է հատուկ խնամք:

Բաղադրիչներ`1 ճաշի գդալ կաթնաշոռ, 1 ձու, 2 թեյի գդալ ձիթայուղ, 0,5 ճաշի գդալ կաթ կամ սերուցք

Պատրաստման եղանակը` Ձվի դեղնուցը տրորել ավելացնել կաթնաշոռի վրա, ավելացնել տաքացրած ձիթայուղը և լավ խառնել, այնուհետև ավելացնել կաթը կամ սերուցքը և շարունակել խառնել: Քսել աչքերի շուրջ հատվածում, թողնել 15-20 րոպե, լվանալ տաք ջրով կամ երիցուկի թուրմով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *