Asekose.am-ի CV հաղորդման հյուրն այս անգամ երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ալլա Լևոնյանն է: Հաղորդման հեղինակ և վարողն է Լիլիթ Հակոբյանը:
Ալլան խոսել է իր գործունեյության ամսին և նշել․ «Ես շատ երիտասարդ, գեղեցիկ, լավ պարող ու երգող կին եմ»։
Նախագծի ղեկավար և պրոդյուսերն է Արամ Հարությունյանը: Ալլա Լևոնյան հայ երգչուհի է, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ: 1992 թ. ավարտել է Ավշարի միջնակարգ դպրոցը։ 11 տարի սովորել է արվեստի երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում, հաճախել է Երևանի Գրողների միության «Պիոներ կանչ» թերթի «Բողբոջ» խմբակ։
Դպրոցական տարիներին հաճախել է մանկական կոմպոզիցիայի, երաժշտական, նկարչական, սպորտային խմբակներ։ Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-էստրադային բաժնում։
1999 թվականից ծավալում է համերգային գործունեություն հայրենիքում և արտասահմանում։
Աշխատել է նաև Հայաստանի Հանրային ռադիոյում և ունեցել է սեփական հաղորդումը։
Տեսանյութը դիտեք ստորև՝