Ես մորս տանել չէի կարողանում, որովհետև ամաչում էի․․․ Հուզիչ պատմություն ,որն անհնար է կարդալ առանց հուզվելու

Այլ լուրեր Հետաքրքիր

Մայրս միայն մի աչք ուներ: Ես նրան տանել չէի կարողանում, որովհետև ամաչում էի նրա պատճառով և նրա համար, որ միշտ ստիպված էի տանել այդ ամոթանքը: Նա աշխատում էր դպրոցում. խոհարարուհի էր:

Մի անգամ նա եկավ դպրոցից ինձ տուն տանելու, հատակը գնաց ոտքերիս տակից… Փախա նրանից, որպեսզի դասարանցիներս չտեսնեն:

Հաջորդ օրը դասընկերս ասաց.

— Մայրդ միաչքանի է:

Ես նրան սկսեցի ավելի շատ ատել: Երբ գնացի տուն, ասացի, ինչ մտածում էի, ասացի, որ ավելի լավ կլիներ, եթե նա մեռներ, գոնե ստիպված չէի լինի նրա պատճառով այդքան ամաչել:

Հետո ես սկսեցի շատ աշխատել, ապա գնացի Սինգապուր, շարունակեցի ուսումս, ամուսնացա և արդեն ունեի իմ երեխաները:

Երջանիկ էի, բայց մի օր նա եկավ հետևիցս` Սինգապուր:Երեխաներս, նրան տեսնելով, շատ վախեցան։ Նրան դուրս արեցի տանից… Նա անխոս հեռացավ:Մի անգամ էլ ընկերներս ասացին, որ հավաքվում են:Ես գնացի…

Հետաքրքրության համար էլ այցելեցի հին տունս:Հարևանուհին ասաց, որ մայրս կյանքից հեռացել է և ինձ տվեց մի նամակ:Գրված էր. «Տղաս, կներես ինձ ամեն ինչի համար, կներես, որ վախեցրի երեխաներիդ, կներես, որ եկա քո տուն:

Շատ կուզեի ողջ լինել, որպեսզի հեռվից քեզ տեսնեի, երբ կգաս այստեղ: Գիտե՞ս, երբ դու փոքր էիր, քեզ հետ դժբախտ դեպք եղավ. դու կորցրիր աչքդ: Ես իմը տվեցի քոնի փոխարեն և հիմա ես ուրախ եմ, որ դու ես տեսնում այդ աչքով: Մեծ սիրով` քո մամա»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.