«Ես ինձ չափազանց սե քսուալ եմ համարում, կներեք անկեղծության համար»․ Ռոզի Ավետիսովան՝ եթերային դադարի և ոճի մասին

Հետաքրքիր Շոու բիզնես

Աշխատանքային ու գործնական թեմաներով Ռոզիի հետ խոսելիս դժվար է շրջանցել այն հետաքրքիր փաստը, որ տարիներ առաջ նա աշխատում էր փաբում, որպես բարիստա։ Ըստ դերասանուհու՝ ժամանակ առ ժամանակ ցանկություն է ունենում վերադառնալ գիշերային կյանքին։

«Ինձ համար այդ աշխատանքը եղել է հոբբի: Երբ ցանկություն ունենամ, կարող եմ վերադառնալ այդ գործին։ Բարմեն աշխատելու փորձն ինձ իրականում շատ բան է տվել, օրինակ՝ կենտրոնանալու կարողություն։ Երբ հանդիպում ես տարբեր տեսակի մարդկանց, ովքեր ոչ ադեկվատ վիճակում են, սկսում ես ավելի դիմացնկուն դառնալ կյանքի տարբեր իրավիճակներում»,- ասաց դերասանուհին։

Հոնորարի չափը, երևի, վերջին կետում է

Իր առաջարկների մասին խոսելիս Ռոզին նկատեց, որ ներկայումս ավելի շատ նախագծեր է կարողանում իրականացնել, քան տարիներ առաջ, սակայն երբեմն դադարներ է ունենում, որոնք պայմանավորված են այն հանգամանքով, որ ներկայումս հեռուստաընկերությունները նախապատվությունը տալիս են կարճ նախագծերին։ Շուտով Ռոզին կներկայանա նոր նախագծում, սակայն այս մասին փակագծերը կբացի ավելի ուշ:

«Նախորդ տարիների հետ համեմատ ներկայումս դաշտն ավելի պասիվ է, ավելի քիչ նախագծեր են նկարահանվում և ավելի կարճ են տևում։ Հիմնականում նախապատվությունը տրվում է 16-20 մասանոց նախագծերին։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ զբաղվածությունս ավելի քիչ է լինում, քան նախորդ տարիներին, որովհետև առաջ մի նախագիծն ապահովում էր մեկ տարվա զբաղվածություն»,- ասաց դերասանուհին։

Ռոզիի խոսքով՝ առաջարկների դեպքում նախ հաշվի է առնում սցենարի հետաքրքրությունը․ «Սցենարի մասին սկզբում եմ մտածում, որովհետև պետք է հասկանամ՝ ի՞նչ ենք անելու և ինչի՞ համար։ Դրանից հետո շատ հարցեր կան, որոնցից մեկն էլ նկարահանող թիմն է: Կարևորում եմ, թե ինչպիսի մարդկանց հետ եմ աշխատելու։ Հոնորարի չափը, երևի, վերջին կետում է, քանի որ այս ամենը հասկանալուց հետո եմ քննարկում այդ հարցը։ Իհարկե, եթե հոնորարը չի բավարարում ինձ, գուցե հրաժարվեմ նկարահանվել»,- ասաց դերասանուհին ու հավելեց, որ հետաքրքիր նախագծի դեպքում, երբեմն, ուշադրություն չի դարձնում հոնորարին։

Համբույրի կամ բաց տեսարանների հետ կապված որևէ խնդիր չունեմ

Հեռուստատեսային համ արձակության ու ֆիլմերում բաց տեսարանների հետ կապված Ռոզին սահմանափակումներ չունի, բայց պետք է տեսարանն էսթետիկ լինի: «Եթե ֆիլմում ես ունենամ տեսարան, որտեղ առանց ինձ փոխարինող կասկադյորի պետք է շատ բարձր տեղից թռչեմ, դա ինձ համար կլինի համա րձակ տեսարան։ Ես համբույրի կամ բաց տեսարանների հետ կապված որևէ խնդիր չունեմ։ Դա նախապես համաձայնեցվում է ռեժիսորի հետ, հասկանում եմ, թե էսթետիկ տեսանկյունից ինչ արդյունք ենք ստանալու,- ասաց դերասանուհին ու ի պատասխան մեր հարցադրմանը, թե ի՞նչ տեսարանում երբեք չի խաղա, ասաց,- երբեք չեմ խաղա տեսարանում, որտեղ ստիպված կլինեմ տանջել կենդանիներին։ Սա վստահաբար չեմ անի, միանգամից կհրաժարվեմ։ Բացի սրանից, չկա հստակ մի կերպար, որը չեմ խաղա»։

Ավելի վաղ հարցազրույցներից մեկում Ռոզին տեսակետ էր հայտնել, թե յուրաքանչյուր մասնագետ պետք է իր գործով զբաղվի։ Հաշվի առնելով, որ դերասանուհին նկարահանվում է այնպիսի նախագծերում, որտեղ հաճախ կարելի է հանդիպել դերասանի կրթություն չունեցող խաղընկերների, հետաքրքրվեցինք՝ արդյոք տարիներ անց շարունակում է նույն կարծիքն ունենալ․«Իրականում, այո՛, շարունակում եմ նույն կերպ մտածել, սակայն հասկանում եմ, որ ժամանակի ընթացքում հեռուստատեսային պահանջները փոխվում են։ Հեռուստատեսությունն ունի իր պահանջները, որ ինչ-որ տեղ պետք է նաև շոու լինի, ինչն ապահովելու համար անհրաժեշտ են այնպիսի մարդիկ, որոնք բացի իրենց մասնագիտական ունակությունները, կլինեն հետաքրքիր, գունեղ, կունենան տեսակ և կապահովեն վարկանիշ։ Այս ամբողջը հաշվի առնելով՝ նորմալ եմ համարում, որ հեռուստատեսությունում հայտնվում են մարդիկ, որոնք չունեն դերասանի կրթություն ու տվյալներ, բայց իրենց գործի մեջ կամ ինչ-ինչ շրջանակներում սիրված են։ Եթե նայենք պրոդյուսերների ստրատեգիայի տեսակետից, ճիշտ է»։

Ամուսնության հետ կապված հարցերն ինձ չեն նյ արդայնացնում

Դերասանուհին ծիծաղելով նկատեց, որ վերջին շրջանում անձնական ու գործնական կյանքում նույն իրավիճակն է՝ երկու դեպքում էլ դադար է։

Հայաստանում տարածված՝ «բա չե՞ս ուզում ամուսնանալ» հարցից 31–ամյա Ռոզին չի կաշկանդվում: «Ամուսնության հետ կապված հարցերն ինձ չեն նյա րդայնացնում, որովհետև իմ պատասխանը լինում է շատ կտրուկ և կոպիտ։ Դրանից հետո երկրորդ կամ երրորդ անգամ այդ հարցն ինձ հետ կապված չի հնչում»,- ասաց նա։

Իսկ այն հարցին, թե նա սեք սուալ է, դերասանուհին պաատսխանեց․ «Ես ինձ չափազանց սե քսուալ եմ համարում, կներեք անկեղծության համար»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *