Եթե ունեք թեկուզ փոքր հողակտոր, անպայման իմացեք այս մասին․ սոդան ունի մի շարք անփոխարինելի հատկություններ

Հետաքրքիր Օգտակար

Սոդան հողամասում աշխատողների №1 օգնականն է։ Այն չափազանց մատչելի է, հասանելի բոլորին, սակայն ունի այնպիսի հատկություններ, որոնք ուղղակի անփոխարինելի են դարձնում այս սպիտակ փոշին։

Պայքարում է սնկային և բույսերի այլ հիվանդությունների դեմ

Ինչպես պատրաստել սոդայով դեղամիջոց․ 3-4 ճ․գ․ սոդա լուծել 1 դույլ ջրի մեջ։ Կարող եք մի քիչ հեղուկ օճառ ավելացնել, որպեսզի լուծույթը ավելի լավ կպչի։ Խառնել ու ստացված հեղուկով մշակել ախտահարված բույսերը։ Անել սա չոր եղանակին, և կրկնել 1 շաբաթ անց։

Վնասակար միջատների դեմ պայքար

Սոդան հիանալի միջոց է մժեղի, որդերի դեմ։ Կես լիտր ջրին անհրաժեշտ է ավելացնել 1 լիքը թ․գ․ սոդա։ Խառնել ու մշակել բույսերը։

Սերմերի ախտահանում

Սոդան օժտված է հականեխիչ և ախտահանող հատկություններով։ Դրանով կարող եք մշակել սերմերը՝ ցանելուց առաջ։ 1թ․գ․ սոդա լուծել 1լ ջրի մեջ, մեջը թրջել մառլյա և դրա վրա դնել սերմերը։ Թողնել 5-6 ժամ։

Միջոց՝ մրջյունների դեմ

Հիանալի միջոց այս անկոչ հյուրերի դեմ։ Ընդ որում կիրառման եղանակը շատ պարզ է․ պարզապես շաղ տվեք սոդան մրջնաբույնի և միջատների ուղու վրա։ Մրջյյուններն այլևս չեն անհանգստացնի ձեզ։

Արդեն քաղած ծաղիկների կյանքի երակարացում

Ծաղիկները ձեզ ավելի երկար կուրախացնեն, եթե ջրով ծաղկամանի մեջ մի քիչ սոդա ավելացնեք․ 1թ․գ․ 1,5լ ջրին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *