Եթե ձեր տանը մնացել է այս հին կարի մեքենայից, հանկարծ դեն չնետեք այն. դա կարող է ձեզ միլիոնատեր դարձնել

Այլ լուրեր Հետաքրքիր

Համոզված ենք, որ ձեզանից շատերն են հիշում տատիկի կարի մեքենան: Դրանցով վարագույրեր, զգեստներ և զանազան հագուստ էին կարում, որն այն ժամանակ գրեթե անհնար էր գնել խանութներից: Բանալիով փայտե արկղիկն իր մեջ թաքցնում էր գեղեցկության և ստեղծագործության մի ամբողջ աշխարհ: Իսկ եթե չեք տեսել կամ չեք հիշում այս հրաշալի սարքը, ապա կհուշենք. սրանք Պոդոլսկի Մեխանիկական գործարանի հայտնի սովետական կարի մեքենաներն են:

Մոտ 30-40 տարի առաջ դրանցից կարելի էր գտնել գրեթե յուրաքանչյուրի տանը: Ժամանակակից կարի մեքենաները վաղուց վերածվել են սովորական գործիքի, ոչ մի արտադրող չի մտածում դրանք այդքան նրբագեղ նախշելու մասին: Պարզվեց, որ այս կարի մեքենաները գոյություն են ունեցել մինչ հեղափոխությունը: Դրանց նախատիպը հայտնի «Զինգեր» կարի ֆաբրիկայի արտադրանքներն էին:

«Զինգերը» հիմնադրվել է 1851թ. և վերածվել կարի մեքենաների խոշորագույն գործարանի: Ամերիկական այդ ընկերության արտադրանքները հայտնի են դարձել ամբողջ աշխարհում: Սակայն 20-րդ դարի սկզբին օվկիանոսից այն կողմ կարի մեքենաներ արտահանելը դարձավ ոչ շահավետ և ընկերության ղեկավարությունը որոշեց Մերձմոսկվայում կարի մեքենաների արտադրություն հիմնել:

Ընդամենը 10 տարում «Զինգերի» նոր գործարանը դարձավ Եվրոպայի խոշորագույն ընկերություններից մեկը: Առաջին Համաշխարհային պատերազմից առաջ գոծարանը տարեկան թողարկում էր 600 000 կարի մեքենա: Կարի մեքենաների կոնստրուկցիան այնքան հաջողված էր, որ նման կարի մեքենաների արտադրությունը շարունակվեց մի քանի տասնյակ տարիների ընթացքում: Նույնիսկ դեկորն էր նույնը մնացել, իսկ նախշերը դարձան XX-րդ դարի սկզբի արտադրանքի ֆիրմային յուրահատկությունը:

Ի դեպ՝ հին կարի մեքենաների հետ բազմաթիվ լեգենդներ են կապված: Դրանցից մեկի համաձայն՝ 1998թ. «Զինգեր» ընկերությունը հայտարարեց սերիական համարներով մեքենաների որոնման մասին, որոնք սկսվում էին միավորներով:

Լուրերի համաձայն՝ նման հնաոճ կարի մեքենայի տիրոջը սպասվում է 30 հազար դոլարից մինչև 1 միլիոն դոլար պարգևատրում: Այդ պատճառով էլ հնաոճ իրերի գնորդները սկսեցին զանգվածաբար գնել կարի մեքենաները: Այդ լուրը պաշտոնապես չի հաստատվել, սակայն, ինչպես ասվում է, առանց ծուխ կրակ չի լինում:

Մեկ այլ լեգենդի համաձայն՝ ռուսական «Զինգերների» վաղ նմուշներն իրենց մեջ պարունակել են արժեքավոր պալադիում մետաղ: Իսկ վերջերս էլ սկսեցին լուրեր շրջանառվել, թե այդ հին մեքենաների օրիգինալ ասեղներում պարունակվում է հազվագյուտ նյութ՝ կարմիր սնդիկ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *