Եթե հավատք ունենաք ու չերկմտեք մինչև իսկ եթե այս լեռանը ասեք ելիր և ծովը ընկիր, պիտի կատարվի. Միասնական աղոթք հայրենիքի համար

Հետաքրքիր Մտքեր

Աղոթքի մեջ ծուլացողը ծուլանում է Տիրոջ առաջ: Չգիտեք , որ ասված է,թե եղեք աղոթքի մեջ.որպեսզի փորձության մեջ չընկնեք: Արդ եղեք աղոթքի մեջ ամեն ժամ և միշտ հիշեք,որ աղոթելիս մենք խոսում ենք Տիրոջ հետ: Աղոթքը մենախոսություն չէ և լոկ բառեր չեն: Աղոթքը կյանք է, համբերություն է, սեր է. հույս է և Տիրոջ կողմից տրված շնորհ:

Տիեզերքի մեծագույն խորհուրդը եղել է և մնում է աղոթքը, որի միջոցով մշտնջենավոր երկնավոր զորություններ են գործի դրվում մեկ մարդու աղոթքով, ինչպես և գրված է Սուրբ Գրքում. «Եթե հավատք ունենաք ու չերկմտեք մինչև իսկ եթե այս լեռանը ասեք ելիր և ծովը ընկիր, պիտի կատարվի: Եվ ամեն ինչ որ հավատքով խնդրեք աղոթքի մեջ՝ պիտի ստանաք» (Մատթ. 21. 21-22):

Եվ եթե մեր Տեր Հիսուս Քրիստոսը, թե՜ սուրբ հայրերը աղոթքի զորությամբ են հաղթել սատանային: Իսկ այս չար ժամանակների մեջ մեզ առավել ևս խիստ անրաժեշտ է տեղյակ լինել աղոթքի գաղտնիքներին, որպեսզի կարողանանք թե մեր ազգին և թե մեր հոգիներին խաղաղություն և փրկություն գտնել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.