Դպրոցի տնօրենի նամակն իր աշակերտների ծնողներին, որ պետք է կարդան բոլոր ծնողները

Այլ լուրեր Հետաքրքիր

Այս նամակը գրել է սինգապուրյան դպրոցի տնօրենը իր աշակերտների ծնողներին, սակայն որքան լավ կլիներ, եթե կարդային աշխարհի բոլոր դպրոցականների ծնողները:

«Թանկագին ծնողներ, Շուտով ձեր երեխաները կհանձնեն քննություններ: Գիտեմ, որ դուք շատ խիստ անհանգստանում եք այդ առիթով: Բայց, խնդրում եմ՝ հիշե՛ք, որ աշակերտների մեջ կլինի նկարիչ, ում պետք չի լինի խորապես հասկանալ մաթեմատիկան: Կլինի գործարար, ում համար այնքան էլ կարևոր չեն պատմությունն ու գրականությունը: Կլինի երաժիշտ, ում պետք չէ քիմիան, սպորտսմեն, ում համար ֆիզկուլտուրան ֆիզիկայից կարևոր է:

Իհարկե, շատ լավ կլինի, որ ձեր երեխաները լավ գնահատականներ ստանան: Բայց, խնդրում եմ, մի՛ զրկեք նրանց ինքնավստահությունից և արժանապատվությունից, եթե այդպես չլինի: Ասեք նրանց, որ դա նորմալ է և դա ընդամենը քննություն է: Նրանք ստեղծված են կյանքում ավելի կարևոր գործեր անելու համար: Ասեք նրանց, որ ինչպիսի գնահատական էլ ստանան, դուք սիրելու եք իրենց և չեք դատ ապարտելու ցածր գնահատական ստանալու համար:

Խնդրում եմ, ասեք նրանց այդքանը և կտեսնեք, թե ինչպես են հետագայում նվաճելու աշխարհը: Մի քննությունն ու վատ գնահատականը նրանցից չեն կարող խլել երազանքներն ու տաղանդը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *