Դուք այսքան ժամանակ չեք իմացել, թե ով է դերասանուհի Անի Քոչարյանի ամուսինը․

Հետաքրքիր Շոու բիզնես

Անի Քոչարյանը ծնվել է 1972թ. դեկտեմբերի 1-ին, Երևանում: Սովորել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին կից դերասանական ստուդիայում` Կարպ Խաչվանքյանի արվեստանոցում: Ուսումնառության տարիներից մասնակցել է բոլոր ներկայացումների զանգվածային տեսարաններին և հաճախ խաղացել էպիզոդիկ դերեր:

Ուսումն ավարտելուց հետո աշխատում է նույն թատրոնում` որպես դերասանուհի: Այդ տարիներին խաղացել է Ա.Այվազյանի «Ուշ լինի, նուշ լինի» օպերետում` կերտելով Նազիկի դերը: Խաղացել է նաև հետևյալ ներկայացումներում` Դ.Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» (Նիցա Կիցա), Ժ.Անանյանի «Տեր, մի թող մեզ անտեր» (Երիտասարդ կին), Ջ.Պատրիկի «Տարօրինակ միսիս Սևիջ» (Ֆերրի), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Երանյակ) և այլն: Նկարահանվել է մի շարք հեռուստասերիալներում` «Հարևաններ», «Երեք կյանք» և այլն:

Անի Քոչարյանը ներկայումս «Սարի աղջիկ» հեռուստասերիալում է նկարահանվում, վերջերս ավարտվեց «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալը, որտեց նա բացասական դեր էր կերտել։

Պարոնյանի անվան թատրոնի դերասանուհու համար իր բոլոր տարեդարձերն էլ յուրովի հիշարժան են.«Ոչ մի անգամ ոչ ոքի հատուկ չեմ հրավիրել խնջույքի: Իմ ընկերները լավ գիտեն ծննդյանս օրն ու անպայման գալիս են: Այժմ թատրոնի խաղընկերներիս հետ նշում եմ, երեկոն դեռ չգիտեմ՝ ինչպես կանցնի. ամուսինս ու տղաս են խոստացել»:

Վերջին տարիներին Անին տոնական տորթի մոմերը փչելիս միեւնույն ցանկությունն է մտապահում.«Իմ երազանքը գաղտնիք չէ. ինչպես բոլորը, ես էլ ուզում եմ ապրել խաղաղ ու ապահով երկրում»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *