Դերասանուհի Նաիրա Մովսիսյանն լուսանկար է հրապարակել ինստագրամի սթորի բաժնում իր ընտրյալի հետ, սակայն փակել է նրա դեմքը:
Լուսանկարին կից դերասանուհին գրել է` «Սեր կա», «Սեր»:
Նախիկնում տված հարցազրույցներից մեկում Նաիրան նշել էր, որ ամուսնալուծվելուց հետո իր կողքին հիմա տղամարդ չկա. «Անձնական կյանքի համար ժամանակ չունեմ: Կարող եմ միայն ասել, որ իմ իմացած սերը մոր սերն է, հետո` բալիկի, թեեւ դա դեռ հարց է, կմեծանա, կտեսնենք,-ասաց նա` հավելելով` ցանկանում է յոթ զավակ ունենալ,- Աստված տա` ցանկությունս կատարվի»:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք` Նաիրայի նախկին ամուսինը` Վան Հակոբյանը, կապը պահո՞ւմ է արդյոք իրենց դստեր հետ. «Նրանց միջեւ բացարձակ որեւէ կապ չկա, այդ կապը վերջնականապես կտրվել է: Դրա հեղինակը միայն ես չեմ, ինչ եղել է, փոխադարձ է եղել»,-եզրափակեց դերասանուհին։