Դեմքը դարձնում է ֆարֆորե, փայլուն ու հարթ․․․ Ճապոնական մեթոդ, որը թույլ կտա 15 տարով ավելի երիտասարդ տեսք ուեննալ

Հետաքրքիր Օգտակար

Այս մեթոդի մասին աշխարհին պատմել են ճապոնուհիները։ Այն հիանալի կերպով հեռացնում է մահացած բջիջները մաշկի մակերեսից՝ դեմքը դարձնելով ֆարֆորե ու հարթ։

Անպայման փորձեք։

Առաջին հերթին պետք է լվանալ դեմքը սովորական կերպով։ Մազերը հավաքել, որպեսզի դեմքին չլվացված հատվածներ չմնան։

Պատրաստել №1 խառնուրդը։ Վերցնել 1ճ․գ․ թրաշի փրփուր, ավելացնել 0,5թ․գ․ սոդա։ Լավ խառնել։

Ջուր եռացնել, լցնել մի բուռ չորացրած երիցուկ։ Կաթսան դնել սեղանին, գլուխը ծածկել սրբիչով և թույլ տալ, որ դեմքը ենթարկվի գոլորշու ազդեցությանը։ 5-7 րոպեն բավական է։

Գոլորշուց խոնավացած դեմքին քսել խառնուրդը՝ բացառելով աչքերի շուրջ և շուրթերի հատվածը։

Տաք ջրի տակ պահել դեմքի համար նախատեսված փափուկ խոզանակը։ Դրա փոխարեն կարող եք օգտագործել նաև ատամի խոզանակ, բայց այն պիտի լինի շատ փափուկ։

Խոզանակով մեղմ շարժումներով մաքրել դեմքը։ Մեծ ուշադրություն դարձնել քթին և ճակատին։ Լվանալ ջրով։

Նայել հայելու մեջ։ Կտեսնեք, որ սև կետեր չկան, անցքերը մաքուր են, դեմքը՝ հարթ։

Պատրաստել №2 խառնուրդը։ Խառնել կավ՝ ընտրված ըստ ձեր մաշկի տիպի+միրամիստին կամ խլորգեկսիդին (ընտրեք այն տարբերակը, որն ավելի մատչելի է)։ Խառնուրդը շիլայի խտության է ստացվում։ Քսել մաքուր խոնավ դեմքին՝ կրկին բացառելով աչքերի շուրջ և շուրթերի հատվածը։

15-20 րոպե անց լվանալ, դեմքը չորացնել՝ զգուշորեն դեմքով սրբիչին հպվելով, քսուք օգտագործել։ Եվ վերջ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *