Դա վաճանները քեզ չեն տա հողին, վրեժդ կլուծեմ. շշնջում է Կարին Տոնոյանը

Այլ լուրեր Տեսանյութեր

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում երեկ՝ դեկտեմբերի 31-ին տեղի ունեցավ Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի հուղարկավորությունը: Այս մասին հաղորդում է News.am-ը։ Նրան հրաժեշտ տվեցին զինվորական արարողակարգի համաձյան: Հուղարկվորությանը ներկա էր նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա լրագրողների հետ զրույցում անդրադառնմալով Մենուա Հովհաննիսյանին, կարճ ասաց. «Արցախի հերոսի կոչումն արդեն իսկ ամեն ինչ է»: Արայիկ Հարությունյանն այլ հարցերի չցանկացավ պատասխանել եւ արագ հեռացավ:

Ավելի վաղ Արայիկ Հարությունյանը ասել էր հետևյալը․ «Սիրելի ՛ հայրենակիցներ, Մենուան ընկերների հետ Արցախ էր եկել իր մեծ երազանքի հետևից՝ հող հայրենին պաշտպանելու և նրա հարատև գոյությունն ապահովելու համար: Նրա հետ ծանոթացա պատահական, առաջնագծում: Շփումը կարճ էր, ընդամենը մեկ օր, բայց շատ տպավորիչ: Նրա համարձակ պահվածքը, լուսավոր ու պայծառ մտքերն անմիջապես գրավեցին իմ ուշադրությունը: Անգամ հասցրեցինք խոսել հաղթանակից հետո անելիքների մասին: Բայց ծրագրերն անկատար մնացին․․

Կարին Տոնոյանի որդուն ինձ համար բացահայտեցի` որպես իսկական հայ ասպետի, որի կատարած հերոսական քայլը կանխատեսելի էր մա րտի մեկնելու պահից: Ընկավ` հանուն իր երկու անչափահաս բալիկների և հանուն մեր ժողովրդի հպարտ ու արժանապատիվ ապագայի… Վշտակցում եմ նրա ընտանիքին և բոլոր հարազատներին: Մա րտադաշտում նրա կատարած սխրագործությանը Հայրենիքն արժանի գնահատական է տալիս. Մենուա Հովհաննիսյանն իմ հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը: Խոնարհումս մեր հայրենիքի ազատության համար բոլոր ընկածների հիշատակին: Հազա ՛ր փառք մեր ժողովրդի լավագույն զավակներին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *