Դավիթ Կադիմյանի և Ելենա Շինկարի անզուգական դուետը «Ձայնը» նախագծում․ ժյուրին հիացած էր հայազգի տաղանդով

Այլ լուրեր Տեսանյութեր

Ինչպես արդեն տեղյակ եք, Դավիթ Կադիմյանը մասնակցություն է ունեցել Ուկրաինայի «X factor» նախագծին։ Չնայած նրան, որ Դավիդի հայրը չէր ցանկանում, որ տղան երգի, Դավիթը եկավ, երգեց ու իր հիասքանչ կատարմամբ գերեց ոչ միայն հանդիսատեսի, այլև ժյուրիի անդամներին։ Դավիթ Կադիմյանի հայրը ուզում է, որ որդին ոստիկանականում սովորի, իսկ մայրը ցանկանում է, որ որդին երգիչ լինի։

«Այդ պարգևը իրեն Աստված է տվել»- շեշտել է մայրը։ «Ես ուզում եմ, որ հորս համար սա անակընկալ լինի ու նա հասկանա, որ որդին կարող է երգել»- ասել էր Դավիթը դեռ Ուկրաինական «x factor» ում. Բայց Դավիթը կանգ չառավ և իր մասնակցությունն ունեցավ Ուկրաինական «Голос» նախագծում։ Նա կատարեց հայտնի «Melodrama» երգը։

Ժյուրիի անդամներից բոլորն էլ հիացած էին հայ տղայի կատարմամբ։ Դավիթը ևս մեկ անգամ նշեց՝ հայրն ուզում էր, որ նա դառնա ոստ իկան, սակայն Աստված ինձ նման պարգև է տվել և ես այսօր այստեղ եմ։ Տղայի ձայնը, կատարումը այնքան հզոր էին, որ ծափահարությունները չէին դադարում. Կարող եք դիտել տեսանյութը ստորև և համոզվեք ինքներդ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *