Գուրգեն Դաբաղյանի և կնոջ հանգիստը Դուբայում և երգչի 33-ամյակը. ՖՈՏՈՇԱՐՔ

Հետաքրքիր Շոու բիզնես

Երգիչ Գուրգեն Դաբաղյանն օրերս դարձել է 33 տարեկան, ինչի առթիվ նա ու կինը՝ Իննան, մեկնել են Դուբայ։

Զույգն այժմ իր հանգիստն է վայելում Դուբայում, որտեղից երկուսն էլ պարբերաբար նոր լուսանկարներ են հրապարակում։

Գուրգենի տարեդարձի առթիվ կինը լուսանկար է հրապարկել և գրել․

«Շնորհավոր ծնունդդ, սիրելիս»։

Իննան նաև պարբերաբար պատմում է իրենց առօրյայի մասին և ասում, որ շատ լավ ժամանակ են անցկացնում։

Հարցազրույցներից մեկում խոսելով իր դժվարությունների մասին` Գուրգենը նշեց, դեռ փոքրուց ունեցել է բարդություններ։ «Փոքր տարիքից միշտ էլ եղել են դժվարություններ՝ կապված երգեցողության և երաժշտական ժանրի հետ։ Փոքր տարիքում մոդա չէր ժողովրդական երգելը, ինչպես հիմա։ Այն ժամանակ 8–10 տարեկան էի ու երգում էի բարդ երգեր` Սայաթ–Նովա, Ջիվանի։

Շատ դժվար էր հեռուստաէկրաններով հեռարձակել այդ երգերը։ Ճանապարհ չկար բացված։ Առաջինը ես էի, իմ հետևից նոր եկան ժողովրդական երգիչները։ Ինտերնետային դաշտը զարգացած չէր։ Կազմակերպչական հարցերն էլ էին թերի։ Փոքր տարիքում շատ բան չեմ զգացել։ Երգում էի ու իմ մանկությունը վայելում։ Հիմնականում դժվարությունների միջով անցել են իմ պապան ու հոպարս»,– ասաց Գուրգենը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.