Գե րիները մեզ կներեն մի ամիս, երկու ամիս ավելի Բաքվի բ անտում գերության մեջ մնալու համար. Նիկոլ Փաշինյան

Հետաքրքիր Քաղաքականություն

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան այսօր՝ հունիսի 7–ին, Արմավիրի մարզի Արմավիր գյուղ նախընտրական այցի ժամանակ անդրադարձավ գե րիների խնդրին։

«Դուք պիտի գիտակցեք, որ գեր իների հարցն այսօր ուզում են մեր պետության ու ժողովրդի դեմ օգտագործել՝ անհամաչափ զիջումներ պարտադրելու համար: Այո, այդ տղաները Բաքվի բա նտերում պայքարում են Հայաստանի անկախության համար, Հայաստանի ինքնիշխանության համար։ Եվ, այո, նրանք մեզ կներեն՝ մի ամիս, երկու ամիս ավելի գե րության մեջ մնալու համար։

 

Բայց նրանք չեն ների մեզ, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը եւ ինքնիշխանությունը»,- նշեց նա։

Փաշինյանի խոսքով՝ պետք է ուշադիր լինեն գերե վարվածների ընտանիքների նկատմամբ, եւ, որ պետությունն ինչ հնարավոր է, անում է:

«Բայց եկեք թույլ չտանք, որ մեր ց ավերով մեզ ավելի ցա վեցնեն: Թույլ չտանք, որ մեր վերքերը մեզնով ավելի խորացնեն»,- շեշտեց Փաշինյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *