Գերազանց և սպասված նորթյուն բոլոր գյուղացիների համար. Մեկնարկվել է նոր սուբսիդավորման ծրագիր. Ում է վերաբերվում

Այլ լուրեր Հետաքրքիր

Հայաստանում մեկնարկել է գարնանացան հացահատիկային և այլ մշակաբույսերի արտադրության պետական աջակցության ծրագիրը:Անհատ գյուղացիական ու ֆերմերային տնտեսությունները ծրագրից օգտվելու համար մինչև հունիսի 10-ը ժամանակ ունեն։ Շահառուին տրամադրվող բարձորակ սերմացուի արժեքի հիսուն տոկոսը կսուբսիդավորի պետությունը: Բարձրորակ սերմացուների մատակարարներ հանդիսանում են լիցենզավորված 18 ընկերություններ ,որոնցից 5-ը գործում են Շիրակի մարզում։ Գյումրիի սելեկցիոն կայանը միակն է ոչ միայն Հայաստանում, նաև տարածաշրջանում, որ զբաղվում է տեղական սերմացուների արտադրությամբ։

Կայանի մասնագետներին 97 տարվա ընթացքում առաջին անգամ հաջողվել է ստանալ աշնանացան սպիտակահատ, վաղահաս ցորենի տեղական սորտատեսակ: Ռիմա Մուրադյանի 8 տարվա գիտական աշխատանքներից հետո, նոր տեսակի «Ռիմա» աշնանացան ցորենը հենց իր անունով գրանցում է ստացել «Պետական սորտափորձարկման սերմերի գործակալություն»-ում։ «Հացահատիկային մշակաբույսերի մեջ աշնանացան ցորենի առաջին սորտն է,որ սպիտակահատ է, քիստավոր է,հասկը՝ կիսակառլիկ։Մի հասկը մինչև 3-4 ցողուններ է տալիս։Հասկի մեջ հատիկների քանակն է ավելին, հատիկները ծանր են, խոշոր, ինչն էլ նպաստում է բերքի ավելացմանը»,

նոր տեղական սորտատեսակի առավելություններն է ներկայացնում հեղինակը՝ Գյումրիի սելեկցիոն կայանի գիտական բաժնի պետ Ռիմա Մուրադյանը։ Բացի հացահատիկային սերմացուներից գիտական փորձարկումներով ստացել են հատիկ ընդեղենի նոր տեղական տեսակներ, որոնք համարվում են հացահատիկային մշակաբույսերի այլընտրանք, եկամտաբեր են ու Հանրապետությունում կա մեծ պահանջարկ: «Այժմ եգիպտացորենի սերմնաբուծություն ենք ուզում սկսենք, ուզում ենք ստանալ նոր տեղական սորտ։ 2020 թվականին «Արարատ» հեռանկարային սորտանմուշը հանձնել ենք պետական սորտափորձարկման,

հաստատումից հետո կունենանք նոր հայկական եգիպտացորենի սորտ,որի բարձրությունը հասնում է մինչև չորս մետրի»,-նշում է Գյումրիի սելեկցիոն կայանի բուսաբուծական բաժանմունքի վարիչ Լուսինե Սուվարյանը։ Գարնանացան սերմացուների սուբսիդավորման պետական ծրագրով սելեկցիոն կայանը գյուղացիական տնտեսություններին և ֆերմերներին բարձրորակ սերմացուն կհատկացնի շուկայականից կես գնով ցածր, որի դիմաց մատակարարը 50 տոկոսով պետական սուբսիդավորում կստանա։ «Ծրագիրն ունի իր չափորոշիչները, կարող են դիմել այն հողօգտագործողները, որոնք ունեն կես հեկտարից մինչև 20 հեկտար հողատարածք։

Սերմացուն կարող են ձեռք բերել 50 տոկոս սուբսիդավորված սակագնով, այսինքն , եթե կորնկանի սերմացուն արժե 700 դրամ, այս ծրագրով հողագործներին կհատկացվի 350 դրամով»,- նշել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանը։ Համայնքներից ստացված հայտերի տվյալներով այս տարի գարնանացան սերմացուի պահանջարկը մարզում աճել է : Շիրակի մարզում 78 հազար հեկտար վարելահողերից մշակվում է 48 հազարը, դրանք հիմնականում Ախուրյանի ու Արթիկի տարածաշրջաններում են, իսկ Աշոցքի, Ամասիայի բնակավայերի վարելահողերում ցանքաշրջանառություն կատարվում է մասամբ,

թեքությունների վրա գտնվող հողակտորները չեն մշակվում ։ «Մեր մարզում պահանջարկը գարնանացան գարու շատ մեծ է, ինչպես նաև բազմամյա խոտաբույսերից՝ կորնկանի։Մեր նախնական հավաքագրած տվյալներով, այս տարի շուրջ 1000 տոննա գարնանացան գարու և մոտ 600 տոննա կորնկանի սերմացուի պահանջարկ կա»,-նշել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետը։ Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով հացահատիկի վարելահողերի 80 տոկոսն այսօր գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ,

իսկ Հայաստանի ցորենի կարևոր մատակարար հանդիսանում էր Արցախը։Այժմ օրակարգային է դարձել Հայաստանում չմշակվող հողատարածքների վերականգնման ու մշակման հարցը:Շիրակի մարզը կրկին հացահատիկի արտադրման շտեմարան է դիտարկվում ։ Ըստ նախնական հաշվարկների,սերմացուի սուբսիդավորման ծրագրով հնարավոր է մարզում ընդլայնել գարնանացան գարու և հատիկընդեղենի ցանքատարածքները։ Նույն ծրագրի արդյունքում անցած աշնանը արդեն 2000 հեկտարով մարզում ավելացել են աշնանացան ցորենի ցանքերը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *