Գաթան կտրեք այս ձևով և կունենաք անչափ գեղեցիկ և փխրուն տեսք

Խոհանոց Հետաքրքիր

Ներկայացնում ենք գաթայի պատրաստման բաղադրատոմս ըստ Արուսյակ Հոխիկյանի, այսպես շատ համեղ է ստացվում։

Անհրաժեշտ բաղադրիչները՝

  • 2-3 ձու
  • 1 սուրճի բաժակ շաքարավազ
  • 250 գ կարագ կամ մարգարին
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 1 պտղունց աղ
  • վանիլին
  • 3.5-4 բաժակ ալյուր

Պատրաստման եղանակը՝

Հարում ենք ձուն շաքարավազի հետ: Ավելացնում ենք սառը կաթն ու լավ խառնում: Այս ամոնից հետո առանձին թասի մեջ լցնում ենք 3 բաժակ ալյուրը, ավելացնում ենք աղը, փխրեցուցիչն ու վանիլինը: Խառնում ենք, մեջը քերում ենք սառը կարագը: Խառնում ենք իրար ու պատրաստում փշուր: Ստացած փշուրանման զանգվածի վրա ավելացնում ենք նախապես պատրաստված կաթնային զանգվածն ու հունցում խմոր: Եթե ալյուր ավելացնելու կարիք լինի, կարող եք ավելացնել։

Խմորը բաժանում ենք 3 հավասար գնդերի, փաթաթում ենք պոլիէթիլենային սննդային թաղանթով ու 30-40 րոպեով դնում սառնարանը:

30 րոպեից հետո, գնդերից մեկը դուրս ենք բերում, բարակ բացում ենք ալյուրոտ մակերեսի վրա, վրան բարակ շերտով տարածում ենք խորիզն ու փաթաթում՝ ռուլետի պես: Վրան վրձինով քսում ենք հարած ձու+մի քանի կաթիլ կաթ կամ ջուր խառնուրդը, կտրատում ենք 3-4 սմ լայնքով ու տեղավորում ջեռոցի ձեթոտված տապակի մեջ:

Գաթաները թխում ենք նախապես 220-230 աստիճան տաքացված ջեռոցում: Ցածր ջերմաստիճանի տակ պետք չէ թխել։

Գաթայի կտրման ձևը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *