Գազարով կեքսեր. Անպայման փորձեք, այնքան փափուկ և համեղ են ստացվում

Խոհանոց Հետաքրքիր

Կեքսերը նաև գազարով կարող են լինել։ Շատ հետաքրքիր համ ունեցող կեքսեր կարող եք ստանալ այս ձևով։

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

  • սերուցքային կարագ — 130 գր.
  • ալյուր — 300 գր.
  • գազար — 200 գր.
  • շաքարավազ — 150 գր.
  • ձու — 2 հատ
  • փխրեցուցիչ — 12 գր.
  • լիմոնի կեղևի քերուկ — 1 թ.գ.
  • աղ
  • ցուկատներ `զարդարելու համար

Պատրաստման եղանակը

Գազարն անցկացնել քերիչով : Սերուցքային կարագը հալեցնել և թողնել մի քիչ հովանա :

Հանել լիմոնի կեղևը : Հարել ձվերը շաքարավազի հետ , ավելացնել կարագ խառնել գդալով մինչև ստացվի համասեռ զանգված :

Խմորի մեջ ավելացնել գազարը , լիմոնի քերուկը , լավ խառնել :

Խմորը կստացվի միջին պնդության : Խմորը լցնել կեքսի ֆորմաների մեջ 1/3 –ի չափով: Վրան լցնել ցուկատներ :

Ջեռոցը տաքացնել 180 աստիճան և թխել  կեքսերը 20-30 րոպե:

Այսքանը, վստահ եմ չեք փոշմանի։ Բարի ախորժակ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *