Բոլորի կողմից սիրված այս համեմունքը լցնում եմ լվացքի մեքենայի մեջ… անհավանական արդյունք ապահովող անվճար միջոց

Այլ լուրեր Հետաքրքիր

Բավականին հաճախ նուրբ գործվածքով հագուստը լվացքի մեքենայի մեջ գցելիս ռիսկի ենք դիմում, քանի որ արդյունքը ոչ միշտ է արդարացնում սպասելիքները: Մեկ ձյունաճերմակ հագուստն է կորցնում իր փայլը, մեկ էլ սև տաբատը վերածվում մոխրագույնի:

Սակայն նման բանից խուսափել կարող եք սև պղպեղի օգնությամբ: Այն իսկապես օգնում է և լավ էֆեկտ ապահովելու համար բավական է ընդամենը 1թ.գ. համեմունք:

Պղպեղն աշխատում է շուշաթղթի պես՝ հեռացնելով լվացքի փոշու մնացորդները հագուստի գործվածքից, քանի որ հենց դրանց պատճառով է հագուստը կորցնում գույնը: Կարևոր է սև պղպեղը լցնել հենց թմբուկի մեջ, այլ ոչ թե փոշու համար նախատեսված հատվածում, և լվանալ սառը ջրով:

Սև պղպեղի փոխարեն կարող եք օգտագործել նաև աղ: 2-3թ.գ.աղ լցրեք, այն նույնպես կապահովի շուշաթղթի էֆեկտ: Օճառը չի ներծծվի կտորի գործվածքի մեջ, իսկ գույնը կմնա նույնը:

Կարող եք նաև 150մլ քացախ լցնել, որը կապահովի գրեթե նույն արդյունքը և փափկեցնող ազդեցություն կունենա: Լվանալուց հետո քացախի հոտը չի մնա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *