Որդին իր ծեր և թույլ հորը հրավիրեց ռեստորան ընթրելու: Հայրը ուտելիս թափում էր վրան, անկախ իր կամքից ձեռքերը դողդողում էին, նա նույնիսկ չէր կարողանում լավ ծամել: Ռեստորանում գտնվող մարդիկ զզվանքով ու տհաճությամբ էին նայում ծերունուն, իսկ որդին այդ ամենին ուշադրություն չէր դարձնում:
Ընթրիքը վերջացնելուց հետո, նա հորը ուղեկցեց զուգարան, մաքրեց հագուստը, սանրեց մազերը, ուղղեց ակնոցները: Դրանից հետո, երբ հայրն ու որդին կրկին սրահ մտան, բոլորի բերանը բաց մնաց: Մարդիկ, զարմանում էին, ինչպես կարող է տղան հորից չամաչել։ Դռան մոտ հասնելուն պես հայրը շրջվեց ու հարցրեց.
— Որդիս քեզ չի թվում, որ մենք ինչ որ բան մոռացել ենք:
— Ոչ, հայրիկ, մենք ոչինչ չենք մոռացել, — ասաց որդին:
— Սխալվում ես որդիս, մենք դաս թողեցինք այստեղ յուրաքանչյուր որդու համար և հույս՝ յուրաքանչյուր հոր համար, — ասաց հայրը:
Երբեք մի ծիծաղեք այն մարդկանց վրա, ովքեր անօգնական են, յուրաքանչյուր զավակ պարտավոր է հոգ տանել նրանց մասին, ովքեր հոգ են տարել իր մասին, ոչ ոք ապահովված չէ ծերության ընթացքում տկար կամ անօգնական լինելու վիճակից: Գնահատեք Ձեր ծնողներին և երբեք նրանց մենակ մի թողեք ։