Բնակшն միջոց՝ пտքերի шյտուցներից ազшտվելու համար…

Հետաքրքիր Օգտակար

Ոտքերի այ տուցները, որոնք նաև հայտնի են՝ որպես էդեմա, կամ օրգանիզմում ավելորդ հեղուկի կուտակում, կարող են սաստիկ  ցա վերի պատճառ դառնալ:

  • Դաշ տան
  • Հղիություն
  • Արյшն վատ շրջանառություն
  • Մշակված ուտելիքների չարաշահում
  • Նստակյաց կյանք

Որոշ դեղամիջոցների կողմնակի ազդեցություն

Երբեմն, օրինակ, հղ իության ընթացքում կամ երկար ժամանակ նստակյաց կյանք վարելու պատճառով ոտքերը կարող են այտուցվել: Այնուամենայնիվ, եթե ծնկների քրոնիկ այտուցներ եք ունենում, հավանաբար ավելի լուրջ խնդիրներ ունեք լյարդի, սրտի կամ երիկամների հետ կապված: Այդ իսկ պատճառով, եթե որոշ ժամանակ անց այտուցները չեն անցնում, պետք է անպայման դիմել բժշկի:

Հանկարծակի ի հայտ եկած այտուցների դեպքում կարող եք օգտվել մի շարք բնական դեղամիջոցներից, որոնք օրգանիզմից դուրս են բերում կուտակված ավելորդ հեղուկն ու վերացնում են այտուցները: Այս չափազանց օգտակար միջոցներից մեկը մաղադանոսն է:

Մաղադանոսը բնական միզամուղ միջոց է: 2002 թվականին «Ethnopharmacology» ամսագրում տպագրված հետազոտության արդյունքում պարզվել է, որ մաղադանոսն ունի հզոր միզամուղ ազդեցություն:

Ավելին, պարզվել է, որ մաղադանոսը հարուստ է կալիումով: Իսկ քիմիական ճանապարհով ստացվող շատ միզամուղ միջոցներ նվազեցնում են կալիումի պարունակությունը, այնպես որ, մաղադանոսի օգտագործումը կկանխարգելի կողմնակի ազդեցությունը:

Բժիշկ Ջոն Քիստոֆերն անցանկալի այտուցներից ազատվելու համար առաջարկում է օրական մոտ 2 լիտր մաղադանոսի թեյ խմել:

Մաղադանոսի թեյի պատրաստման եղանակը

Մաղադանոսի արմատներն ու տերևները մանր կտրատեք, ապա քառորդ բաժակ մաղադանոսը լցրեք քամիչի մեջ: Ապա վրան ավելացրեք մեկ բաժակ եռացրած ջուր, թողեք այդպես մնա 5-7 րոպե, վերջում քամեք, կարող եք ավելացնել նաև կիտրոն, կոճապղպեղ կամ մեղր՝ համը հարստացնելու համար:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *