Բժիշկ-նյարդաբանը տվել է 10 խորհուրդ կյանքը երկարեցնելու համար

Այլ լուրեր Հետաքրքիր

Երջանիկ և առողջ կյանքի գրավականը ճիշտ սննդակարգն է և ֆիզիկական ակտիվությունը, բայց սա դեռ ամենը չէ:

Լիարժեք հանգիստն ու դրական տրամադրվածությունը նույնպես մեծ դեր են խաղում: Հայտնի նյարդաբան Ալեքսանդր Վլադ Չիուրեան այս ամենին ավելացնում է նաև մի քանի հեշտ կանոններ, որոնց անհրաժեշտ է հետևել:

  • Շուտ արթնացեք։ Անհրաժեշտ է արթնանալ 09:00-ից ոչ ուշ, այլապես ողջ օրը կարող եք կորած համարել: Դուք ամբողջ օրը հոգնածություն կզգաք:
  • Օդափոխեք տարածքը։ Անհրաժեշտ է կա՛մ հաճախակի օդափոխել տարածքը, կա՛մ հաճախակի դուրս գալ մաքուր օդին շնչելու: Թույլ տվեք ուղեղին սնուցվել թթվածնով:
  • Շարժումը կյանք է։ Դադար տվեք աշխատանքի ժամանակ, քայլեք, թեթևակի մարզանք կատարեք:
  • Առավոտյան լոգանք ընդունեք։ Այն կօգնի Ձեզ թարմանալ, արթնանալ, կբարձրացնի տրամադրությունը:
  • Նախաճաշեք լռության մեջ։ Մի շեղվեք թերթերով, նորություններով, հեռախոսով, միայն նախաճաշեք: Դա լավ է ստամոքսի և մարսողության համար:

  • Առանց շտապելու թեյ կամ սուրճ խմեք։ Անհրաժեշտ է վայելել սուրճը և թեյը: Մի շեղվեք այլ բաների վրա, ուղղակի վայելեք:
  • Հաճախակի ժպտացեք։ Ձեզ ուղեղը ժպիտը կընդունի որպես ազդանշան, որ ամեն ինչ կարգին է, ինչը կնվազեցնի ս թրեսի մակարդակն օրգանզիմում:
  • Ճաշը կիսեք մեկ ուրիշի հետ։ Ավելի լավ է փոքր-ինչ քաղցած մնալ, քան շատ ուտել: Ընթրիքը` թշնամուն։ Երեկոյան սնունդը պետք է լինի որքան հնարավոր է քիչ: Չի կարելի ուտել ծանր սնունդ, թույլ տվեք՝ օրգանիզմը հանգստանա: Երեկոյան չի կարելի նաև ալկոհոլ օգտագործել:
  • Լավ քուն․ Բոլորն այսօր քիչ են քնում, որպեսզի ամեն ինչ հասցնեն: Իրականում քունը շատ կարևոր է մարդու կյանքում: Այն նույնքան կարևոր է, որքան սնունդը և օդը: Անհրաժեշտ է պառկել քնելու նախքան 24:00։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *