Բացառիկ կադրեր. Բեն Ավետիսյանն ու Դիանա Տոնոյանն ամուսնացել են

Շոու բիզնես Տեսանյութեր

Դերասան Բեն Ավետիսյանն ու դիմահարդար Դիանա Տոնոյանն ամուսնացել են: Այս մասին Բենը հայտնել է Ինստագրամի իր էջում:

Դերասանը հարսանեկան լուսանկար է տեղադրել սիրելիի հետ, որին կից գրել է. «Աստծո օրհնությամբ դարձար իմ կինը»:

Դիանան ևս լուսանկար է տեղադրել Ինստագրամի իր էջում և գրել է. «Աշխարհում ամենաուժեղ մոգությունը սերն է, հավատացեք նրան։ Միայն դա կարող է ստիպել մարդուն սարեր շրջել, երկնքից աստղեր իջեցնել»:

Հիշեցնենք, որ զույգը նշանադրվել էր 2020-ի ամռանը: Դերասանը միշտ նշում է, որ Դիանան աղջկա իր իդեալն է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.