Բացահայտում ենք Մենչի ընտանիքը. ինչ բիզնես ունեն նրանք ԱՄՆ-ում (լուսանկար, տեսանյութ)

Հետաքրքիր Շոու բիզնես

Պրոդյուսեր, շոումեն Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, արդեն մի քանի տարի, ինչ ապրում է ԱՄՆ-ում: Հայաստանից Միացյալ Նահանգներ տեղափոխվելու նրա որոշումը շատերի համար էր անակնկալ, քանի որ Մենչն այստեղ ամենամեծ մասսայականություն ունեցող նախագծերի պրոդյուսերն էր, օրինակ՝ «Ֆուլ Հաուս»-ինը:

Սկզբնական շրջանում Մենչը բոլոր հարցազրույցներում պնդում էր, որ շուտով վերադառնալու է, սակայն տարիներն այդպես էլ անցնում են, իսկ նա այնտեղ է հաստատվում հիմնովին: Մենչն այնտեղ է իր ընտանիքի՝ կնոջ՝ Քրիստինայի և երեխաների՝ Էլինայի, Մարիայի և Աշոտի հետ։ Մենչի ընտանիքն ԱՄՆ–ում բիզնես էլ ունի։ Նրա կինը` Քրիստինան, գործընկերոջ հետ զբաղվում է Fashion Inn խանութի ղեկավարմամբ։ «Գլենդելում բացել ենք Fashion Inn բուտիկը, որտեղ վաճառվում են միայն հայ դիզայներների աշխատանքները։

Խանութում ներկայացված է մոտ 35 դիզայների ապրանք, որոնք, ի դեպ, էքսկլյուզիվ են,- մեկ անգամ ասել է Մենչը: Հավելենք, որ Մենչի կրտսեր երեխաները սովորում են դպրոցում, իսկ ավագ դուստրը՝ Էլինան, դիզայներ է, իրենց սեփական խանութ սրահում ցուցադրված են իր դիզայնով, մոդելավորված հագուստները։ Էլինան ակտիվ է համացանցում, հատկապես նրա եւ սիրելիի տեսանյութերը համացանցում մեծ հետաքրքրություն են վայելում:

Օրերս Մենչի էջից տեղեկացանք, որ 17–ամյա Էլինան դպրոցն է ավարտել։

«Չգիտեմ՝ ոնց անցան տարիները, բայց այսօր ես արդեն նկարվում եմ իմ շրջանավարտ աղջկա հետ: Շնորհավոր բալես, դու արդեն քայլ ես անում դեպի մեծ կյանք, որը վստահ եմ պատվով հաղթահարելու ես: Աստված քո հետ իմ աղջիկ։ Շնորհավոր իմ կյանք»,– գրել է նա։

Էլինան ևս լուսանկարներ է հրապարակել ավարտական երեկոյից։ Դրանցից մեկը սիրելիի հետ է։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *