Բայդենը ճանաչեց Հայոց ցեղա սպ անությունը

Հետաքրքիր Քաղաքականություն

Բայդենը ճանաչեց Հայոց ցեղա սպ անությունը: Կեցցե մեր համայնքը: Այս ամենի հետ կապված Նիկոլ Փաշինյանը գրել է․Քիչ առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հղեցի հետեւյալ նամակը.

Ձերդ գերազանցություն,

Հայաստանի ժողովուրդը և աշխարհասփյուռ հայությունը մեծ ոգևորությամբ ընդունեցին 1915-23թթ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղ ասպ անությունը պաշտոնապես ճանաչելու և դա տապարտելու վերաբերյալ Ձեր ուղերձը։ Բարձր եմ գնահատում Ձեր սկզբունքային դիրքորոշումը, որը հզոր քայլ է ճշմարտության և պատմական արդարության ճանապարհին և անգնահատելի զորակցություն Հայոց ցեղասպш նության զոհերի ժառանգներին։

Ցանկանում եմ հատուկ նշել նաև 2019 թ․ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևերը և արձանագրել, որ Ձեր ուղերձով Հայոց ցեղասպшնության ճանաչման գործընթացը Միացյալ Նահանգներում հասավ իր նպատակին։

Հայոց ցեղասպ անության ճանաչումը կարևոր է ոչ միայն 1.5 միլիոն անմեղ զпհերին հարգանքի տուրք տալու, այլև նմանօրինակ հա նցագործությունների կրկնությունը կանխարգելելու համար։

Հայաստանի Հանրապետության համար ճանաչումն ինչպես ճշմարտության և պատմական արդարության, այնպես էլ անվտանգության հարց է հատկապես անցած տարի մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո։

Լիովին կիսում եմ Ձեր այն միտքը․ «Եթե մենք լիարժեքորեն չենք ճանաչում, ոգեկոչում և ուսուցանում մեր երեխաներին ցեղասպшնության մասին, ապա «Այլևս երբեք» բառերն իմաստազրկվում են»։

Մեծարգո պարոն Բայդեն,

Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպшնության ճանաչումը միջազգային հանրությանն ուղղված պահանջված ուղերձ է, որը վերահաստատում է միջազգային հարաբերություններում մարդու իրավունքների և արժեքների առաջնայնությունը։ Այդ տեսակետից այն քաջալերող և ոգեշնչող օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են միասին կառուցել արդար և հանդուրժող միջազգային հասարակություն։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *