Բազումողորմ Աստված, ամբողջ սրտով ծնկի եկած աղաչում ենք․ աղոթք խնդրանքների կատարման

Հետաքրքիր Մտքեր

Բարերար և բազումողորմ Աստված, ամբողջ սրտով ծնկի եկած աղաչում ենք ու Քո գթությունն ենք խնդրում։ Ինչպես Քո ծառաներին խոստացար՝ ասելով. «Ամեն ինչ, որ աղոթք անելով խնդրեք և հավատաք, թե կստանաք, կտրվի ձեզ» (Մարկոս 11:24), այս պահին Քեզ հավատացողներիս խնդրանքները իրենց բարի կատարմանը հասցրու, որովհետև մեր հույսը Քո վրա ենք դրել։

Քո առատ ողորմությամբ մխիթարի՛ր մեզ և առաջնորդելով հասցրու երկնքի անպատմելի արքայությանը, որպեսզի Ամենասուրբ Երրորդությունդ փառավորվի և պատվի արժանանա, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից։ Ամեն։

Տե՛ր, ողորմի՛ր մեզ։ Տե՛ր, ողորմի՛ր մեզ։ Տե՛ր, ողորմի՛ր մեզ։

Ամենակա՛լ Աստված, բոլոր արարածների՛ Արարիչ, Դու, որ Քո Միածին Որդուն ուղարկեցիր աշխարհ. Նա եկավ ու փրկեց տիեզերքը մեղքից, բժշկեց քո ժողովրդի ախտերն ու հիվանդությունները, հաղթեց մահվանը և մեզ վերափոխեց կյանքի ու անմահության։ Արդ, աղաչում ենք Քեզ, մեր Տեր Աստվա՛ծ, Ամենակարող Աջդ այս հիվանդների վրա պահի՛ր և բժշկի՛ր նրանց ցավերն ու հիվանդությունները, որպեսզի Քե՛զ փառաբանեն, հոգու և մարմնի Բժի՛շկ, և հավատով խոստովանեն ահեղ Աստվածությունդ, և Քեզ վայել են փառք ու իշխանություն, հավիտյանս հավիտենից. ամեն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.