Արմանին ծնված օրից տարել եմ Եռաբլուր, բայց ասել՝ պա տերազմը վատ բան է. այս կ ռվում դերասան Կարեն Մկրտչյանը կորցրեց որդուն

Հետաքրքիր Շոու բիզնես

Մկրտչյանների ընտանիքը որդու՝ զինծառայող Արման Մկրտչյանի ընկելու լուրը ստացել է հոկտեմբերի 3-ին, երբ նա արդեն երեք օր էր՝ զпհված էր: Արմանը ծառայում էր Հադրութի զորամասում և երեք ամիս էր, ինչ զորակոչվել էր ժամկետային զինծառայության:

Դերասան, նկարիչ Կարեն Մկրտչյանը նշում է, որ որդու զп հվելուց հետո ապրելու պատասխանատվությունն էլ ավելի է մեծացել. ամեն բան ավելի թանկ է դարձել՝ օդը, ջուրը, ի վերջո, կյանքը: Նա այժմ ոչ թե ապրում է ուղղակի, այլ այն երազանքների ու նպատակների իրագործման համար, որոնք տղայի համար մնացին անկատար:

— Կարեն, Արցախյան վերջին պա տերազմը բոլորիս համար ծանր հետևանքներ թողեց, սակայն ձեզ համար պա տերազմի հարվածն ավելի ծանր էր. այս պ ատերազմում զп հվեց ձեր միջնեկ որդին՝ Արմանը: Բայց դուք կարողացաք ուժ գտնել և անգամ այսօր զբաղվում եք ձեր աշխատանքով՝ դերասանությամբ: Ինչպե՞ս կարողացաք կարճ ժամանակում գտնել այդ ուժը, որը շատ ընկածների հարազատներ պարզապես չեն կարողանում:

— Ինձ օգնում են այն երազանքները, որ ունեցել եմ տղայիս հետ կապված: Հիմա ավելի ճիշտ է, որ ես այդ երազանքներով ապրեմ: Նաև այն երազանքներով, որ ուներ տղաս: Ես պիտի կարողանամ իրագործել, թեկուզ՝ առանց նրա: Ինչո՞ւ այդ երեխաները չապրեցին…, չապրեցին, որպեսզի մենք ապրենք: 90-ականներին էլ, երբ մարդիկ անձնվիրաբար գնում էին, ինչո՞ւ էին գնում… որպեսզի իրենց ընտանիքները ապրեն: Ուղղակի այս դժբախտությունն ապրելու պատասխանատվությունն ավելի է մեծացրել: Համենայնդեպս այսպես եմ ես հասկանում. որ հիմա պարզապես էլ չես ապրում ուղղակի, ամեն բան ավելի թանկ է դարձել. օդը, ջուրը, ի վերջո, կյանքը: Սա պատասխանատվություն է, որից խուսափելը անբարոյականություն է:

Հարցն այն չէ, որ ես ուժեղ եմ, որ ես կարողանում եմ ապրել…, չէ՛, ես չեմ հասկանում, թե ոնց եմ ապրում: Դրա մասին չէ խոսքը: Ես հասկանում եմ նաև որդի կորցրած մյուս ծնողներին, նրանց խելագարական խոսքերը, գործողությունները: Բայց ավելի ճիշտ է սթափվելը, որ վաղն էլ նույնը չկրկնվի: Մեր պատմությունը միշտ ցույց է տալիս, որ մենք անընդհատ մեռնում ենք, որ ապրենք: Բայց այդպես չպիտի լինի:

— Հիշատակեցիք 90-ական թվականները: Դուք մասնակցել եք Արցախյան առաջին պա տերազմին: Արդյոք պա տերազմով անցած լինելը նույնպե՞ս նպաստում է, որ սթափ դատեք:

— Պա տերազմը իր հետ միշտ բերում է շատ զո հեր, ու դրանցից մեկը այս անգամ քոնն էր… (Նկատի ունի իրեն -հեղ.): Բայց նաև ես ոչ մի կերպ չեմ հասկանում, որ երեխաս չկա: Կամ գուցե հասկանում եմ, պարզապես հոգեպես չեմ ընկալում դա:

— Ի՞նչ էիք պատգամել ձեր որդուն, երբ նրան ճանապարհում էիք բանակ:

— Զինկոմիսարիատում ասացի՝ Արման ջան, հիշիր, որ ես քեզ տանը սպասում եմ, ինձ դու ես պետք: Ինչ անես, խելացի կանես, որ անվնաս գաս, հասնես տուն… բայց սենց ստացվեց… Արմանին ծնված օրվանից միշտ տանում էի Եռաբլուր, բայց նրան երբեք չեմ դաստիարակել ագր եսիվ մարդ, չեմ ասել՝ գնալու ենք, վերցնենք, սա էլ է մերը, նա էլ է մերը, չէ՛, ասել եմ հակառակը, որ կռ իվը, պա տերազմը շատ վատ բան է: Ու որդիս դրա համար էլ շատ հանգիստ մարդ մեծացավ:

— Իսկ ինչո՞ւ չհամաձայնեցիք, որ ձեր որդուն հուղարկավորեն Եռաբլուրում:

— Ինձ համար, մեր ընտանիքի անդամների համար ընտանիքն ամենակարևորն է: Դա վերնագիրն է մեր: Անգամ գերեզմանը ընտանիքով ավելի ընկալելի է մեզ համար. երբ մենք էլ վաղը այդտեղ լինենք, լինենք ամբողջական, մի տեղ հավաքվենք: Կար նաև մեկ այլ հանգամանք. իմ տղան խոհարար էր, ինքը զինվորական լինելու էր այդ երկու տարին, մնացած ամբողջ կյանքում ինքը խոհարար Արմանն էր: Եթե զինվորական լիներ, ես կհամաձայնեի, որ Եռաբլուրում լիներ, բայց ավելի շատ ինքը իմ Արմանն է, քան հերոս Արմանը: Հերոսանալը չէ, որ արժևորեց ինձ համար Արմանին, իր հերոսանալը ինձ համար դարձավ իր ունեցած արժեքներից մեկը՝ բոլոր առավելությունների կողքին գրված մեծատառերով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *