Արդյոք խրախուսում կլինի պա տերազմի մասնակից զինծառայողների համար

Հետաքրքիր Քաղաքականություն

«Պա տերազմ անցած մեր զինվորների ծնողները ողջունում են այս համաներումը: Սա համաներում է և մեր երկրի կարողությունները միայն կավելացնի, բայց նաև ասում են, որ արժեր պատ երազմ անցած մեր զինվորներին ինչ-որ ձևով խրախուսման մի մեխանիզմ գտնենք»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Ճիշտն ասած՝ այդ գաղափարն ինձ համար ընդունելի է։ Բազմաթիվ քննարկումներ են եղել և վարչապետի, և նախագահի գրասենյակում, և բազմաթիվ լուծումների մեջ խրախուսման էությունը պարզ չի»,- ասաց Քոչարյանը:

Պատգամավորի խոսքով` համաներումն էլ գուցե խրախուսման մի ձև է, բայց պա տերազմի մասնակիցների ծնողներն ասում են՝ եթե պատ երազմին չմասնակցածներին այսպիսի մարդասիրական մոտեցում կա, գուցե մտածեն և իրավական լուծումներ գտնեն պա տերազմ անցածներին, ոչ թե արձակուրդի ձևով խրախուսեն, այլ ծառայության մեջ որոշակի փոփոխություններ նախատեսեն:

«Սա էլ մտածելու բան է: Ես խոստացել էի, որ այս հարցը կհնչեցնեմ»,- ասաց Քոչարյանը և արդարադատության փոխնախարարին առաջարկեց քննարկել այս հարցը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *