Արագ պատրաստվող կարկանդակներ առանց խմորիչի, որոնք ստացվում են փափուկ և անչափ համեղ

Խոհանոց Հետաքրքիր

ներկաայցնում ենք անչափ համեղ և փափուկ կարկանդակների բաղադրատոմս։ Այն կարող եք լցոնել ինչով կցանկանաք։

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները.

Խմորի համար.

  • 250 մլ — ջուր
  • 400 գր — ալյուր
  • 1 ճաշի գդալ — շաքարավազ
  • 1 հատ — ձվի դեղնուց
  • 2 ճաշի գդալներ — թթվասեր
  • 1 ճաշի գդալ — բուսական յուղ
  • ½ թեյի գդալ — սոդա
  • 1 թեյի գդալ — աղ։

Միջուկի համար.

  • 6 հատ — կարտոֆիլ
  • 1 հատ — սոխ
  • 50 գր — կարագ
  • Սամիթի փունջ
  • Աղ ու պղպեղ` ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը.

Կեֆիրը լցրեք խոր ափսեի մեջ։ Ավելացրեք դեղնուցն ու թթվասերը։ Լցրեք աղ, շաքարավազ, բուսական յուղ։ Խառնեք այնքան, մինչև ստանաք միատարր զանգված։ Մաղով անցկացրեք ալյուրը նույն զանգվածի մեջ և ավելացրեք սոդա։ Խմորը հունցեք: Այն պետք է լինի շատ փափուկ։
Ծածկեք խմորը և թողեք 15 րոպե:

Կարտոֆիլը եփեք աղով համեմված ջրի մեջ։ Սոխը մանր կտրատեք և տապակեք։ Կարտոֆիլի մեջ կարագ դրեք և պատրաստեք պյուրե։ Ավելացրեք սոխ, սամիթ, աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի և խառնեք։ Խմորը բաժանել 10 — 12 կտորների և գրտնակեք։ Տեղադրեք միջուկը կենտրոնում և ձևավորեք կարկանդակ։ Տապակեք տապակի մեջ, երկու կողմից բուսական յուղով։ Բարի ախորժակ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *