Աստվա՛ծ, նեղության մեջ ինձ անդորր տուր. ողորմի՛ր ինձ և ակա՛նջ դիր իմ աղոթքին

Հետաքրքիր Մտքեր

Երբ ձայն տուի, իմ արդարութեան համար լսեցիր ինձ, Աստուա՛ծ, նեղութեան մէջ ինձ անդորր տուիր. ողորմի՛ր ինձ եւ ակա՛նջ դիր իմ աղօթքին։

Մարդկա՛նց որդիներ, մինչեւ ե՞րբ պիտի խստասիրտ լինէք. ինչո՞ւ էք ունայնութիւն սիրում եւ ստութիւն փնտռում։ Իմացէ՛ք, որ Տէրը զարմանահրաշ գործեր արեց իր սրբի համար, եւ Տէրը կը լսի ինձ, երբ օգնութեան կանչեմ նրան։

Քո երեսի լոյսը ծագեց մեր վրայ, եւ ուրախութիւն տուիր մեր սրտերին, ցորենի, գինու, ձէթի բարիքով յագեցրիր նրանց։
Այսուհետեւ մենք խաղաղութեամբ կը ննջենք ու կ՚արթնանանք, քանզի դու միայն, Տէ՛ր, ապահովութեան մէջ բնակեցրիր մեզ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.