Ասկերանի գնդի 15 ժամկետային զինծառայողներ գերի են ընկել ճանապարհին․ Վարդան Ղուկասյան

Այլ լուրեր Հետաքրքիր

Ասկերանի գնդի 15 ժամկետային զինծառայողներ գերի են ընկել ճանապարհին․ Վարդան Ղուկասյան

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանը։

«Ես ստացել եմ տեղեկություն երկու տեղից, որ Հայաստանի Հանրապետության թվով 15 ժամկետային զինծառայող, որոնք եկել էին արձակուրդ և հրաժարվել էին հետ գնալ Արցախ։ Բոլոր եկածներին կանչել, համոզել են «պրինցիպ» են գցել և վերցրել են իրենցից ստորագրություն, որ իրենք կամավոր են գնում Արցախ։

Նրանց տարել են Գորիս, և համապատասխան մեքենաներով ճանապարհել են Ղարաբաղ։ Խոսքը վերաբերվում է Ասկերանի գնդի, ժամկետային զինծառայողներին։ Ճանապարհին կանգնեցնում են ադրբեջանցիները ռուսների հետ, ստուգում են այդ մեքենաները, որոնց մեջ եղել են կանայք, երեխաներ և այդ թվում կասկածելի երիտասարդներ, որոնք չեն ունեցել անձնագրեր։

Եվ թվով 15 հոգու, և չգիտեմ այդ թիվը ինչքանով է ճիշտ, բայց ասել են, որ այդքան է եղել։ Դեպքը տեղի է ունեցել 72 ժամ առաջ։ Հիմա Պաշտպանության նախարարությունը՝ ըստ ինձ հասած տեղեկության դրա մասին գիտի, բայց խնամքով թաքցնում է աղմուկից խուսափելու համար։

Ես պահանջում եմ, որպեսզի Պաշտպանության նախարարությունը հաշված ժամերի ընթացքում հերքի կամ հաստատի»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *