Աջակցու՞մ եք Գագիկ Ծառուկյանին

Թեստեր Հետաքրքիր

Ես ուզում եմ հասկանալ` ոնց կարելի է դա պարզաբանել, ոնց կարելի է հաշվետու լինել ժողովրդի առաջ, դա դավաճանություն է, ուրիշ կերպ չի կարող լինել: Այս մասին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Մեր պատմության ամենաամոթալի օրերից մեկն է, որ 30 տարիների ընթացքում ձեռքբերվածը, կարելի է ժողովրդի հետեւից ստորագրել եւ հանձնել, որեւիցե մեկին տեղյակ չպահելով, չքննարկելով: Բոլորս էլ հիշում ենք, որ 2 տարի առաջ ասում էին ցանկացած հարց հրապարակում պետք է քննարկվի, տեղյակ պահվի, որեւիցե սանտիմետր հող տվող չի կարող լինի, նա ազգի դա վաճ ն է, նա պետք է կախվի հրապարակում:

Այդ ամենից ելնելով, որ պա տե րազմը սկսվել է սեպտեմբերի 27-ին ու որ կարելի էր 28-ին, 29-ին կանգնացնել պա տ երազմը եւ այդ գրած, պայմանավորված նամակը, որ եղել է իր մոտ, ու սպասել մինչեւ Շուշին էլ հանձնեն ու նոր գան ստորագրեն: Ես ուզում եմ հասկանալ` ոնց կարելի է դա պարզաբանել, ո՞նց կարելի է հաշվետու լինել ժողովրդի առաջ, դա դավաճանություն է, ուրիշ կերպ չի կարող լինել: 28-ին զանգել են ՌԴ-ից, որ պատրաստ են գալու մեր գործընկերները, պատրաստ են խաղաղապահ զո  ր քեր բերել, Մելքումյանին են տեղյակ պահել: Ու Շուշին էլ հանձնելուց հետո, թաքուն ստորագրում են, չեմ հասկանում` դրա պատասխանը ո՞նց են տալու ժողովրդին, ամբողջ հայ ազգին, կորածներին, վիրավորներին, էս անտուն մարդկանց, որ 100 հազար մարդ Արցախից եկել է Հայաստան»,-ասել է նա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *