Աշխարհի ամենահեշտ պատրաստվող պեչենիների բաղադրատոմսը․․ Արագ, համեղ և հագեցնող

Խոհանոց Հետաքրքիր

Սա կարելի է համարել աշխարհի ամենաարագ և հեշտ պատրաստվող

Պատրաստման համար պետք է`

  • 3 ձու
  • 1բաժ ալյուր
  • 1 բաժ. շաքարավազ
  • 1 կիտրոն (կամ նարինջ, թուրինջ)
  • Կարող եք նաև ավելացնել 1 թգ խմորի փխրեցուցիչ

Պատրաստման եղանակը

Միացրեք վառարանը, մեզ պետք է 150 աստիճան տաքություն:

Առանձնացրեք սպիտակուցներն ու դեղնուցները ու առանձին հարեք, կամաց-կամաց շաքարավազն ավելացնելով: Սպիտակուցը պետք է գրեթե բեզեատիպ զանգված դառնա (մի թեթև ավելի թույլ քան բեզեն): Հենց այդ վիճակին հասցնեք ձեր սպիտակուցը, հանգիստ անցեք դեղնուցին, հետո խառնեք երկուսն իրար:

Հիմա կարող եք դանդաղ ավելացնել ալյուրն ու խառնել: Իսկ հիմա կիտրոնից կամ ցիտրուսային որևէ մրգից մի կտոր կտրեք ու քամեք ջուրը խմորի մեջ (մոտ 1 թգ):

Խմորը պետք է լինի միջին պնդության, այնքան, որ պաղպաղակի գդալով հանգիստ վերցնեք ու տեղափոխեք թիթեղի վրա: Վրայից կարող եք մի փոքր շաքարի փոշի ցանել:

Դրեք վառարան ու մոտ 15 րոպեյից (կախված վառարանի կարող է մի փոքր շուտ կամ ուշ էլ լինել) հանեք դրանք, թողեք մի փոքր հովանան ու նոր տեղափոխեք ամանի մեջ:

Այս պեչենիները շատ արագ են պատրաստվում, դրա համար ուշադիր եղեք, որպեսզի դրանք չվառվեն: Դրանք պատրաստ են հենց կողքերի գույնը մգանում է:

Այս արագ ու համեղ պեչենիները ոչ միայն կսազեն ձեր թեյի կամ սրճի հետ, այլ նաև կարող են դառնալ առանձին համեղ դեսերտ` տիրամիսու կամ ինչու ոչ` թրայֆլ:

Թաթախեք դրանք ջեմի մեջ ու շարեք խորը ամանում` վրայից ավելացնելով հարած սերուծք ու որևէ թարմ միրգ ու վերջ ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.