Ան իծված թանկարժեք քար. ինչու՞ «Հոուփ» քարը ընդհանրապես հաջողություն չի բերել իր տիրոջը

Այլ լուրեր Հետաքրքիր

Բոլոր կանանց համար էլ թանկարժեք քարերը սիրելի իրեր են. դրանք գերում են դիմացինին և շքեղություն հաղորդում կրողին ։ Շատերը գիտեն, որ հաճախ դրանք փոխանցվում են մարդուց մարդու, և երբեմն էլ ազդում են կրողի ճակատագրի և ապագայի վրա :

Կա այսպիսի մի կարծիք, որ մարդը չի ընտրում թանկարժեք քարը, այլ քարն է ընտրում մարդուն :

Կարդացեք, թե ինչ հետաքրքիր պատմություն է ունեցել «Հոուփ» թանկարժեք քարը :

Այս քարի շուրջ լեգենդներ են հյուսվել :

Համարվում է, որ այն իր կրողներին միայն տխրություն է բերում, չնայած որ թարգմանաբար «հոուփ» նշանակում է «հույս» :

Ժամանակին այն եղել է Սիթա աստվածուհու արձանի զարդարանքը, սակայն հափշտակվել է : Պատմում են, որ քարը գողանալ համարձակվող գողին հարվածել է կայծակը և նա մահացել է : Քարն անցել է Ժան Բատիստ Թավերնյեի ձեռքը, ով էլ այն վաճառել է ֆրանսիացի արքային : Փարիզից Կոպենհագեն ճանապարհին նա կանգ է առել Մոսկվայում, որտեղ էլ կյանքից հեռացել է :

Լյուդովիկոս XIV-ի սիրելի կինը՝ մադամ դե Մոնտեսպանը, երազում էր, որ արքան իրեն հենց այդ քարը նվիրի : Դրանից մեկ տարի անց կինը հայտնվեց Փարիզի վանքում և անշնչացավ :

XVII դարի սկզբին Ֆրանսիա այցելեց պարսից շահը, և Լյուդովիկոս XIV-ը որոշեց նրա առջև պարծենալ թանկարժեք քարով : Նույն տարում արքան կյանքից հեռացավ : «Հոուփ» թանկարժեք քարը մեծ հայտնիություն ձեռք բերեց :

Հաջորդ թագավորը՝ Լյուդովիկոս XV-ը, հրամայեց «սատանայական քարը» պահել սնդուկում՝ մարդկային աչքից որքան հնարավոր է հեռու : Ամեն ինչ բարեհաջող ընթացք ունեցավ :

Լյուդովիկոս XVI-ի կառավարման օրոք նրա կինը չկարողացավ պայքարել ցանկության դեմ և սկսեց կրել թանկարժեք քարը : Ավելին, որոշ ժամանակով այն փոխանցեց արքայադուստր դե Լամբալին : Թագուհին անշնչացավ գիլիոտինի վրա, իսկ արքայադուստրը մարդկանց ամբոխի կողմից դաժանաբար սպшնվեց :

Որքան էլ զարմանալի է, քարը երկար ժամանակ մեկի ձեռքից մյուսին էր անցնում, սակայն ոչ ոքի երջանկություն չէր բերում : Այսօր «Հոուփը» չունի սեփականատեր և գտնվում է փակի տակ՝ նկուղում :

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *