Անպայման փորձեք համից չեք կշտանա․ Թխվածք «Կանացի Համառություն»

Խոհանոց Հետաքրքիր

Թխվածք Կանացի Համառություն. այսպիսի համեղ և փափուկ տորթ հաստատ չեք կերել, անպայման փորձեք համից չեք կշտանա

Բաղադրությունը

Խմորի համար`

  • 2 հատ ձու,
  • 200 գր. շաքարավազ,
  • 70 գր. կարագ,
  • 2 ճգ. մեղր,
  • 1 թգ. սոդա,
  • 3 ճգ. կակաո,
  • ըստ անհրաժեշտության ալյուր

Կրեմի համար`

  • 2 հատ ձու,
  • 2 ճգ. ալյուր,
  • 1 բաժակ շաքարավազ,
  • 100-150 գր. կարագ,
  • 1 ճգ. կակաո,
  • 2 բաժակ կաթ,
  • վանիլի փոշի,
  • 100 գր. ընկույզ

Գլազուրի համար`

  • շոկոլադ,
  • 30 գր. կարագ

Պատրաստման եղանակները

Կրեմի համար կաթը, ձուն, շաքարավազը և ալյուրը հարել: Այնուհետև դնել մարմանդ կրակի վրա և եփել այնքան մինչև կրեմը կխտանա, անհրաժեշտ է եփելու ընթացքում անընդհատ խառնել:

Այս զանգվածին ավելացնել կակաոն, վանիլի փոշին և լավ խառնել, հետո թողնել, որ սառչի: Սառչելուց հետո ավելացնել ընկուզը և քերիչով անցկացված կարագը և լավ խառնել:

Խմորի համար ձուն, մեղրը, շաքարավազը, կարագը և սոդան լցնել կաթսայի մեջ և հարել: Այնուհետև կաթսան դնել գոլորշու վրա և անընդհատ խառնել գրեթե 5 րոպե: Ավարտելուց հետո վերցնել գոլորշու վրայից, ավելացնել կակաոն և լավ խառնել:

Այս զանգվածի վրա ավելացնել քիչ քիչ ալյուր այնքան, մինչև ստացվի պինդ խմոր, որը հնարավոր կլինի գրտնակով բացել: Խմորը բաժանել 8 մասի, յուրաքանչյուրը գրտնակել և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 3-7 րոպե:

Գլազուրի համար շոկոլադը մարմանդ կրակի վրա հալեցնել և ավելացնել կարագը: Յուրաքանչյուր խմորի վրա կրեմ տարածել, իսկ վերջում թխվածքի վրա տարածել գլազուրը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *