Անչափ փափուկ և համեղ իդեալ ենք պատրաստում՝ լիովին նոր բաղադրատոմսով. ահա՛ գաղտնիքը

Խոհանոց Հետաքրքիր

Այս թխվաքն այնքան համղ և փափուկ է, որ պարզապես հալվում է բերանում։ Ահա «Տղամարդու իդեալ»-ի իրական բաղադրատոմսը, որը ստացվում է շատ փափուկ և համեղ․

Անհրաժեշտ բաղադրիչները․

Խմորի համար․

  • Ձու — 6-7 հատ․
  • Շաքարավազ — 1 բաժակ․
  • Կարագ — 150 գրամ․
  • Մեղր — 4 ճաշի գդալ․
  • Կոնյակ — 4 ճաշի գդալ․
  • Աղացած ընկույզ — 1,5 բաժակ․
  • Ալյուր — 1 բաժակ․
  • Սոդա -1,5 թեյի գդալ․
  • Լիմոնի հյութ կամ քացախ -1 ճաշի գդալ

Կրեմի համար․

  • Խտացրած կաթ — 2 տուփ․
  • Կարագ — 300 գրամ․
  • Կոնյակ — 2 ճաշի գդալ․
  • Զարդարելու համար․
  • Ընկույզ — կես բաժակ․

Պատրաստման եղանակը․

Թույլ կարագը հարել շաքարավազի հետ, հատիկ-հատիկ ավելացնել ձվերը՝ յուրաքանչյուրից հետո լավ հարելով: Ապա ավելացնել կոնյակը և մեղրը, հարել, որից հետո ավելացնել չոր բաղադրիչները՝ ընկույզն ու ալյուրը, ինչպես նաև սոդան՝ վրան քացախ կամ կիտրոնի հյութ լցրած: Դառնում է բավականին թույլ խմոր՝ թթվասերի խտության:Պատրաստեք մի քանի (4-5) հավասար կտոր յուղաթուղթ (պերգամենտի թուղթ)՝ ձեր ջեռոցի թավայի չափսով:Խմորը բաժանեք նույնքան մասի և լցրեք թղթի կտորի վրա, ապա հավասար տարածեք թղթով մեկ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *