Անչափ համեղ մսով ռուլետ բանջարեղենի լցոնմամբ։ Այս ուտեստը դուր կգա բոլորին

Խոհանոց Հետաքրքիր

Այսպիսի ուտեստ դժվար փորձած լինեք, սակայն հենց փորձեք կսիրահարվեք այս ուտեստին։ Մսային և բանաջարեղենային օգտակար ուտեստ, որը կարող եք նաև առիթներին մատուցել։ Ամենինչ օարզ ներկայացված է։

Անհրաժեշտ է․

  • Տավարի միս — 700 գ,
  • Բուլղարական պղպեղ — 1 հատ,
  • Թթու վարունգ — 1 հատ,
  • Ձիթապտուզ — 6 հատ,
  • Համեմունքներ մարինադի համար,
  • Կես կիտրոնի հյութ,
  • Ձիթապտղի յուղ 2 ճաշի գդալ մարինադի համար, 2 ճաշի գդալ տապակման համար,
  • 1 թեյի գդալ տոմատի մածուկ

Պատրաստումը․

Տավարի միսը ծածկեք սննդի փաթեթավորման տոպրակով և զգուշությամբ ծեծեք, որպեսզի չվնասեք։ Պետք չէ շատ բարակացնել, հակառակ դեպքում ջեռոցում պատրաստելիս չորիկ կստացվի և համեղ չի լինի։

Այժմ մարինացնում ենք միսը, որի համար անհրաժեշտ է մսի համար նախատեսված խոտաբույսերի խառնուրդ:

Ավելացրեք աղ, կիտրոնի հյութ, (բայց հյութի փոխարեն Դուք կարող եք օգտագործել քացախ, կեֆիր կամ գինի): Որպես ճարպ, օգտագործեք ձիթապտղի յուղ: Խառնեք և դրեք սառնարանում 3-4 ժամով, որպեսզի միսը լավ մարինացվի:

Երբ միսը մարինացվի, սկսեք ռուլետի պատրաստումը: Կարող եք պատրաստել երկու տեսակի միջուկով ռուլետներ:

Առաջին դեպքում կարմիր և դեղին բուլղարական պղպեղ և ձիթապտուղ, իսկ երկրորդ դեպքում` նույն պղպեղը և թթու վարունգը: Փաթաթեք ռուլետը և ամրացրեք ատամի փայտիկով:

Ռուլետները տապակեք տապակի մեջ բուսական յուղով: Յուրաքանչյուր կողմը մոտ 1 րոպե, որպեսզի կարմրի, որից հետո տապակված ռուլետները դրեք ձևամանի մեջ, ավելացրեք այն յուղը, որի մեջ տապակվել են, լցրեք մի փոքր տոմատի մածուկ և կտրտված բուլղարական պղպեղ: Դրեք նախապես տաքացված ջեռոցում 200 °-ի տակ և պատրաստեք 30 րոպե:

Այս անչափ համեղ ուտեստը պատրաստ է, կարող եք մատուցել։ Բարի ախորժակ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *