Անչափ համեղ, բերանում հալվող հրաշալի տորթ. պատրաստման հեշտ ու արագ տարբերակ

Այլ լուրեր Հետաքրքիր

Առաջարկվող տորթը նորվեգական է, այն շատ ընդունված է այդ երկրում: Սա այնտեղ պատրաստում են տոնական օրերին, հատկապես սահմանադրության օրը:

Տորթի համար անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ մթերքների հետևյալ շարքը.

Բաղադրիչներ՝

  • 5 ձվի դեղնուց
  • 150 գ․ ալյուր
  • 150 գ․ կարագ
  • 150 գ․ շաքարավազ
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 5-6 ճաշի գդալ կաթ
  • բեզե՝ 5 ձվի սպիտակուց
  • 180 գ․ շաքար
  • 100 գ․ ընկյուզ

Այս մթերքների մեջ ցանկալի է շաքարը փոխարինել շաքարափոշով, որ կարագի հետ ավելի լավ համասեռ զանգված ստացվի: Այդ համասեռ մասսային ավելացնելու ենք դեղնուցները՝ հատ-հատ:

Այս համասեռության աստիճանի հասցրած զանգվածին ալրափխրեցուցչային մասսա ենք ավելացնում, պնդոտ խմորին մի փոքր ջրալիություն հաղորդելու համար քիչ կաթ ենք ավելացնում:

Կայունության հասցրած խմորը տարածել համապատասխան տարայի՝ ստվարաթղթով պատված մակերեսին: Համահարթեցնելուց հետո հավասարաչափ վրան տարածում են բեզեանման շերտը, որը ստացել ենք նախապես:

Բեզեապատ մակերեսի վրա ցանում ենք մանրատած, սակայն փոշու չվերածած ընդեղենային փշրանքը:

Կրեմի համար

  • 200 մլ սերուցք
  •  500 մլ կաթ
  • 2 ձու
  • 120 գ շաքար
  • 30 գ զաքարավազ
  • 8 գ վանիլ
  • 50 գ ալյուր

Կրեմի համար կարելի է նախապատվությունը տալ եփվող կրեմատեսակին: Նշված մթերքների միախառնուրդից ստացած մասսան եփում ենք, սառեցնելուց հետո միավորում ենք շաքարափոշով թանձրության բերված սերուցքային մասսայի հետ:

Թխուկը երկու կեսի ենք բաժանում ու իրար միավորում սառած կրեմով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *