Առաջարկում ենք պատրաստել այս շոկոլադե ռուլետը։ Այս բաղադրատոմսով այն անչափ համեղ է ստացվում։ Պատրաստվում է չափազանց արագ և նույնպիսի արագությամբ էլ վերջանում է։
Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի՝ խմորի համար՝
- հավկիթ 4 հ.,
- շաքարավազ 150 գ,
- փխրեցուցիչ 1 թ. գ.,
- ալյուր 150 գ.,
- կակաո 30գ:
Կրեմ՝
- սերուցքային կարագ 100 գ,
- եփած խտացրած կաթ 350 գ,
- կաթնաշոռային պանիր 220 գ,
- կակաո 1-2 թ.գ.,
- կոնֆետ սնիկերս 30 գ:
Պատրաստման եղանակը`
Հավկիթը շաքարավազի հետ հարել մինչև փրփրի։ Այն պետք է իր ծավալից մի քանի անգամ մեծանա։ Ավելացնել կակաո և մաղով անցկացված ալյուրը։ Ալյուրին նախապես խառնել փխրեցուցիչ։ Գդալով լավ խառնել մինչ համասեռ զանգված ստանալը։ Յուղաթղթով նախապատրաստած ձևամանի մեջ լցնել խմորը, հարթեցնել և թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում 10-12 րոպե։
Այնուհետև յուղաթղթի հետ միասին փաթաթել խոնավ սրբիչով և թողնել սառչի։ Այդ ընթացքում անհրաժեշտ է պատրաստել կրեմը։ Կրեմի համար նախատեսված բաղադրամասերը միախառնել և հարել։Բացել խմորը, առանձնացնել յուղաթղթից , պատել կրեմով և փաթաթել՝ տալով ռուլետի տեսք։ Եզրերը կտրել, հավասարեցնել , դնել մատուցվող ափսեի մեջ, պատել կրեմով և ձևավորել մանրացված սնիկերսի փշրանքներով։