Երգչուհի Քրիստինե Պեպելյանն Ինստագրամի սթորի բաժնում գրառում է արել` անդրադառնալով երկրում տիրող իրավիճակին: «Անունդ Ամոթ պետք է դնեին: P.S. Չնայած դեռ ուշ չէ»:
Երգչուհին նաև լուսանկար է հրապարակել սթորի բաժնում՝ գրելով. «Նույնիսկ իրա բատինկայի փոշին չարժես ԴԱ ՎԱՃԱՆ»:
Հիշեցնենք՝ երեկ Կրեմլում Մոսկվայի ժամանակով 14։00-ին սկսվել են Կրեմլի նախաձեռնած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ բանակցությունները։ Բանակցությունների մեկնարկին Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ օրակարգում են կարգավորման առանցքային հարցերը։ Հանդիպումից հետո երեք երկրների ղեկավարները հանդես են եկել ճեպազրույցով և ներկայացրել մանրամասներ բանակցություններից:
Մանրամասները՝ տեսանյութում
Լեռնային Ղարաբաղի հակամա րտությունը դեռևս ամբողջությամբ կարգավորված չէ. հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից հետո:
«Դեռ կան շատ հարցեր, որոնք պետք է լուծվեն, և այդ հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ասել է ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Ադրբեջանում դեռևս պահվող ռա զմագերիների խնդրին:
«Ցավոք, այսօր չկարողացանք վերջնական պայմանավորվածության հասնել ռ ազմագերիների փոխանակման հարցում: Սա ամենազգայուն, ամենացավոտ հարցն է: Մենք պայմանավորվել ենք, որ կշարունակենք այդ ուղղությամբ աշխատանքը»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն ամբողջությամբ չի իրականացվում:
«Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի կարճ ժամկետում հանգել կոնկրետ որոշումների»,- ասել է նա: