Անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ․ եղանակը՝ առաջիկա օրերին

Այլ լուրեր Հետաքրքիր

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում ապրիլի 21-22-ին՝ քաղաքի առանձին հատվածներում սպասվում է, 26-ին՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 21-22-ին, 26-ին՝ հատկապես կեսօրից հետո և գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Ապրիլի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *