Այս վայելչակազմ կինը մանկապարտեզի դաստիարակ էր. Իսկ այսօր կանայք փակում են տղամարդկանց աչքերը, երբ նա հայտնվում է բեմում

Այլ լուրեր Հետաքրքիր

Նադյան լույս աշխարհ է եկել Ուկրաինայի Խմելնիցկի մարզի Զբրուչովկա գյուղում։ Մայրիկի ծննդաբերական ցավերը ժամկետից շուտ վրա հասան։ Այնպես որ աղջնակի ծնունդն ընդունեցին ոչ թե հիվանդանոցի պատերում, այլ աղջկա հարազատ օջախում։

Ընտանիքի հայրը՝ Ալեքսանդր Մեյխերը տրակտորիստ էր, իսկ մայրը՝ Գալինա Շչիրբան, երկար ժամանակ Իտալիայում էր, որտեղ մեկնել էր փող վաստակելու հույսով։

11 տարեկանում աղջիկը գրանցվեց տեղի ժողովրդական պարերի խմբակում։ Նա ուզում էր բալետային պարտիա, բայց այնտեղ պարընկեր չգտան։ Շուտով Նադյային սկսեցին հրավիրել քաղաքայն մասշտաբի տոնակատարությունների՝ որպես մենակատար։ Արդեն 13 տարեկանում նա վաստակեց իր առաջին հոնորարը։

15 տարեկանում Մեյխերը հեռացավ հայրական տնից ու սկսեց սովորել մանկավարժական ուսունարանի պարարվեստի բաժնում։ Միաժամանակ համեստ

Երկու տարի անց Նադյան մեջքի խնդիրներ է ունենում․ բժիշկները ճողվածք են ախտորոշում։ Բայց նա չի կարողանում թողնել սիրած գործը։ Ուսումնարանն ավարտելուց հետո նրան հրավիրում են Խմելնիցկի քաղաքի մշակույթի տուն՝ երեխաներին պարարվեստին ծանոթացնելու։

Բեմում Նադեժդան միանգամայն պատահաբար է հայտնվում։ 2000 թվականին Մշակույթի տանը ելույթ է ունենում Վալերի Մելաձեն։ Նա ծանոթանում է համակրելի պարուսույցի հետ և նրան հերթագրում եղբոր՝ Կոնստանտինի մոտ՝ քասթինգի։ Կոնստանտին Մելաձեն հենց այդ նույն ժամանակ կանանց խմբի համար մեներգչուհի էր փնտրում։ Ահա այստեղ էլ պետք է գալիս Նադիայի՝ մորից ժառանգած երգեցողական տաղանդը։

Փորձերը շատ հաջող են անցնում։ «Փորձ № 5» երգը «ՎԻԱԳրա» խմբին լայն ճանաչում է ապահովում ոչ միայն Ուկրաինայում, այլև՝ Ռուսաստանում։ Սկսվում է ակտիվ հյուրախաղային կյանքը, որը տարիներ է տևում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *