Այս աղջիկը ծնվել է առանց ձեռքերի ու ոտքերի, բայց կզարմանաք, երբ տեսնեք, թե նա ինչ է կարողանում անել

Այլ լուրեր Հետաքրքիր

Այս աղջիկը ծնված օրվանից չի ունեցել ոչ ձեռք, ոչ ոտք: Երբ ծնողները տեսան, թե ինչպիսի երեխա է ծնվել, հրաժարվեցին նրանից:

Անկեղծ ասած, ոչ ոք չէր հավատում, որ Էմիին կարող են որդեգրել, քանի որ նրա դեպքը շատ ծանր էր:

Սակայն ճակատագիրը ժպտաց աղջկան, և ի վերջո Էմիին որդեգրեցին: Բրուքսների ընտանիքը տարավ աղջնակին տուն՝ տալով իրենց ազգանունն ու… շրջապատելով սիրով, ջերմությամբ և հոգատարությամբ:

Բժիշկները ենթադրում էին, որ աղջիկը երբեք չի կարողանա ինքնուրույն լինել, և առօրյա գործերը նրա համար այդպես էլ կմնան անհասանելի:

Բայց որդեգրած ծնողները շարունակ պնդում էին, որ Էմիի մոտ ամեն ինչ կստացվի, քանի որ նա առանձնապես չի տարբերվում մյուս բոլոր մարդկանցից:

—Ամեն ինչ կամքի ուժից է կախված, —հանգիստ ու վստահ կրկնում էին նրանք:

Ժամանակի ընթացքում Էմին սովորեց ապրել առանց կողմնակի օգնության: Իհարկե, երբեմն նրա համար դժվար էր լինում, բայց նա հիշում էր կամքի ուժի մասին ու շարունակում աշխատել իր վրա:

Եղավ այն, ինչ չէին ակնկալում բժիշկները, սակայն մշտապես պնդում էր ընտանիքը:

Այժմ Էմին 37 տարեկան է, և նա ինքնուրույն մարդ է: Կարողանում է անել գրեթե ամեն ինչ. գլուխ է հանում կենցաղային գործերում, ունի հոբբի՝ լուսանկարում է և տեսանյութեր նկարահանում:

Բացի այդ, Էմի Բրուքսը յութուբում վարում է ալիք, որտեղ կիսվում է հնարքներով, թե ինչպես կարելի է ապրել առանց ձեռքերի ու ոտքերի՝ հույս տալով ու աջակցելով նմանատիպ խնդիր ունեցող մարդկանց:

Եվ սա ամենը չէ, ուժեղ աղջիկը կարողանում է նաև կարել ու մեքենա վարել: Սոցկայքերի միջոցով նա վաճառում է սեփական արտադրության պայուսակները:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.