Այսօր երկար ժամանակով գազ չի լինի․ «Գազպրոմ Արմենիան» հասցեներ է նշել

Այլ լուրեր Հետաքրքիր

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, գործող ցանցին գազատարի ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 3-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կամոյի, Վասիլևի, Մյասնիկյան, Սովետների, Կամարինի, Կալինինի, Գետափնյա փողոցների գազասպառողների, Շամախյան թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Աճանան գյուղի գազասպառողների և «Սյունիքի թռչնաֆաբրիկա»-ի, «Ագրո Բիո Պրոդուկտ», «Պրոկպրոդ» ՍՊԸ-ների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 7-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

Ձմռան նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի թիվ 30, 31, 32, 33, 34, 38, 39, 44, 45, 46, 47 հասցեների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Գործող ցանցին գազատարի ներմիացման, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 5-ին ժամը 09:00-ից մինչև մայիսի 6-ը ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ, 4-րդ, 7-րդ, 8-րդ միկրոշրջանների և Ջրաբեր գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *