Այնքան հեշտ է, համեղ ու ախորժելի, որ մի անգամից 2 բաժին եմ պատրաստում․ անուշաբույր թխվածք

Խոհանոց Հետաքրքիր

Փափուկ, գեղեցիկ, բերանում հալվող, առանձնահատուկ համով թխվածքաբլիթ։ Կարծում ենք, ձեր ընտանիքի անդամներին այն նույնպես դուր կգա։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • կարագ՝ 100գ
  • շաքարավազ՝ 70 գ
  • ձու՝ 1 հատ
  • կես կիտրոնի կամ նարինջի քերած կեղև
  • նարինջի հյութ՝ 50 մլ
  • փխրեցուցիչ՝ 1թ․գ․
  • ալյուր՝ 300 գ

Պատրաստման եղանակ․

Միացնել փափկած կարագն ու շաքարավազը, խառնել՝ մինչ համասեռ զանգված կստացվի։

Ավելացնել ձու և նորից խառնել։

Մրգի կեղևը ավելացնել ընդհանուր զանգվածին, լցնել նաև հյութը և խառնել։

Մաղել ալյուրը, խառնել փխրեցուցիչի հետ և մաս-մաս լցնել ստացված զանգվածի մեջ։

Պիտի ստացվի փափուկ և ոչ կպչուն խմոր։ Անհրաժեշտության դեպքում կարող եք ավելացնել կամ պակասեցնել ալյուրը։

Դնել խմորը տոպրակի մեջ և 1 ժամով ուղարկել սառնարանը։

Խմորը գրտնակել՝ 5 մմ հաստությամբ շերտ ստանալով, բաժակով կլորակներ կտրել։

Տապակը ծածկել յուղաթղթով և մեջը դասավորել թխվածքաբլիթները։

Հարած դեղնուց քսել։ Թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ մոտ 20 րոպե։ Թողնել, որ թխվածքը սառի և մատուցել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.