Այգում, նստարանին մի աղջիկ էր քնած, իսկ կողքին մանկասալյակ կար․․․

Այլ լուրեր Հետաքրքիր

Ես 27 տարեկան եմ և ծնողներիս կյանիքց հեռանալուց հետո ապրում եմ Մոսկվայի արվարձաններից մեկում: Թաղամասի կեսը բազմահարկ շենքեր են, իսկ մյուս կեսը սեպական տներ են, նրանց միջև կան մանկական խաղահրապարակներ:

Ես առողջ ապրելակերպի երկրպագու եմ, ուստի երեկոները վազում եմ: Եվ որպեսզի չվախենամ, շուն եմ պահում՝ Ֆաս մականունով: Իրականում նա Ֆաուստն է, բայց ես նրան այդպես եմ կոչել` հարմարության համար: Իսկ շունը շատ բարի է: Հարևաններս արդեն հարցնում են ինձ ՝ արդյո՞ք նա համր է, ինչ է, ամբողջ ժամանակ ոչ ոք ձայնը չի լսում:

Ինչո՞ւ հաչա, եթե ամեն ինչ կարգին է: Ճիշտ տրամաբանություն. ես դա Ձեզ եմ սովորեցնում:

Այսպիսով, երեկոյան դուրս եկանք հրապարակ՝ վազելու: Հրապարակում դատարկություն և լռություն էր: Այնտեղ ես տարօրինակ մի ձայն լսեցի: Սկզբում թվաց, թե կատու է մլավում, բայց շատ անսովոր: Շունն ինձ տարավ դեպի մութ ծառուղու կողմը: Սկզբից ես չէի ուզում այնտեղ գնալ, վախենում էի: Բայց կրկին լսվեց նույն ձայնը՝ նման լացի: Ես միացրեցի լապտերը, գնացի և ի՜նչ տեսնեմ։

Մանկասայլակ տեսա, իսկ նրա մեջ երեխա էր լալիս, որի ձայնը համարյա խզվել էր, իսկ կողքի նստարանին քնած է մի աղջիկ․ ակնհայտ էր՝ մայր է:

Ես վախեցա. անժնչացե՞լ է, ինչ է, կամ վատացել է, եթե չի լսում երեխայի լացի ձայնը: Եվ այդ ուշ ժամին ի՞նչ է անում այգում: Ես ուզում էի նախ զանգահարել ոստիկանություն: Մոտեցա, ուշադիր նայեցի․ նա քնած էր: Ես փորձեցի արթնացնել նրան, նա հազիվ բացեց աչքերը: Ս արսափելի վա խեցավ: Իսկույն թռավ դեպի մանկասայլակը, գրկեց երեխային և սկսեց լաց լինել:

Այդպիսով, նա պատմեց իր պատմությունը: Նրա անունը Վիկա է, դեռ 18 տարեկան չկա: Նա իր երեխայի հետ մենակ է, ապրում է հին տներից մեկում: Երեխայի հոր հետ ծանոթացել է համացանցով, սիրահարվել, նա հրավիրել է Մոսկվա՝ ապրելու իր հետ: Ապրում էին վարձով բնակարանում, իսկ ինքն աշխատում էր խանութում՝ որպես վաճառող:

Նրա ընկերը չի աշխատել, բայց երբեմն նրա մոտ մեծ գումարներ էին հայտնվում. ասում էր, որ շահել է: Իսկ երբ ինքը հղիացավ, և նրա փորիկը տեսանելի դարձավ, նա պարզապես փախավ, երբ ինքը գտնվում էր աշխատավայրում: Նա վերցրել էր բոլոր իրերը, նույնիսկ աղջկա իրերի մի մասը և անհետացել: Բնակարանի երկու ամսվա վարձը դեռ չէին վճարել: Նա նույնիսկ համոզված չէ, որ անունը ճիշտ է ասել: Հեռախոսն անջատված էր: Ինչպե՞ս որոնել նրան, և արդյո՞ք դա անհրաժեշտ է, նա չգիտի:

Գրեթե ամբողջ աշխատավարձը պետք է վճարվեր բնակարանային պարտքի համար, բայց տերերը դուրս են հանել նրան: Լավ է, որ պահակը թողել է նրան մնալ մի սենյակում, որտեղ պահում էին բակի մաքրման համար նախատեսված պարագաները: Իսկ շենքի մուտքը լվանում էր օրական 100 ռուբլով:

Նա մնացել էր առանց փողի և տան, աշխատանքի ժամանակ մի օր ուշաթափվել է, նրան տեղափոխել էին հիվանդանոց, և այնտեղ մնացել էր մինչև ծննդաբերելը:

Երբ որդին՝ Մաքսիմը, ծնվեց, երեխայի փողով գնեց օգտագործված մանկասայլակ, տակդիրներ և մանկական հագուստ: Այսպիսով, նա ապրում է երեխայի հետ, կտրված հաց ու ջրից, ճաշ է եփում սալօջախի վրա: Բարի հարևանները երբեմն օգնում են նրան:

Նա մայր ունի, բայց վաղուց հա րբեցող է: Հայրը գողության համար դա տապարտվել և այնտեղ բերդում էլ մահացել է: Դեռ ավագ եղբայր ունի, բայց նա փախել է տնից, երբ Վիկան 10 տարեկան էր: Ոչ ոք չգիտի՝ նա ողջ է։Եվ հետո նրա կաթը սկսեց պակասել: Կանանցից մեկը խորհուրդ է տվել գարեջուր խմել, ասում են՝ դա օգնում է: Իր համար մի շիշ է գնել, կեսը խմել է, փոքրիկի հետ զբոսնելու գնացել հրապարակ, նստել նստարանին, և հետո գիշերը ես արթնացրի նրան:

Բայց կարող էր ինչ-որ մեկը երեխային գողանար։ Բախտավոր է, որ այնտեղ ոչ մի անասուն չի հայտնվել: Մի խոսքով, ես նրան տարա տուն, ճանապարհին կաթ գնեցի, հաց, մածուն և այլն:

Երբ տեսա այդ սենյակը, գրեթե հուսահատվեցի` մոտ 4 մետր քառակուսի սենյակ, մի փոքրիկ պատուհան: Կահույքից` սեղան, աթոռ, կախիչ և բազմոց: Անկյունում՝ երկու պայուսակ՝ նրա իրերով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *