Այգում զբոսնելիս հանկարծ մանկան ճիչ լսեցի․ Շրջվեցի և տեսա նստարանին ցնցոտիներով փաթաթված մի երեխայի, կողքին ոչ ոք չկար․․․

Այլ լուրեր Հետաքրքիր

Մեր պատմության հերոսը շտապում էր տուն։ Աշնան վերջին ամիսն էր, սառը ու մռայլ։ Տղամարդը թաքցրել էր դեմքը շարֆի մեջ, որ պաշտպանվի քամուց։ Եվ ահա, մինչ շենքին հասնելը մնացել էր 30 քայլ․․․Հանկարծ նա լսում է մանկան լաց, նայում է շուրջը ու զարմանքով տեսնում, որ ոչ մայրիկ էլ չի զբոսնում իր երեխայի հետ։

Լացը լսվում էր նստարանից, որի վրա լցված էին կեղտոտ ցնցոտիներ։ Տաք տուն հասնելու ցանկության դեմ պայքարող տղամարդը մոտենում է նստարանին ու սարսափից քարանում․ այնտեղ պառկած էր մոտ 2 տարե-կան երեխա․․․ Ի՞նչ անել, տուն գնալու մասին, բնականաբար, խոսք չէր կարող գնալ։ Պետք էր երեխային պատ-կան մարմիններին հանձնել։

Ի վերջո տղամարդը փոքրիկին հասցրեց մանկատուն։ Նրա համար ցավալի էր, որ այդքան վաղ տարիքում երե-խան զգացել էր լքված լինելու դառնությունը, սակայն նա չէր կարող որդեգրել աղջնակին՝ միայնակ ապրելու ու շատ աշխատելու պատճառով։

Այդ օրվանից տղամարդը սկսեց հաճախ այցելել Աննային։ Աղջնակն էլ չէր կորցնում կապը իրեն փրկողի հետ․ նկարներ էր նկարում նրա համար, ուրախությամբ դիմավորում ամեն անգամ։Երբ հասակակիցները նեղացնում էին Աննային, աղջիկն ասում էր, որ կպատմի հորը․․․

Տղամարդը հաճախ էր նկարներ ստանում՝ չորացած արցունքների հետքերով, ինչից իր սիրտը շատ էր ցավում։ Նկարներում պատկերված էին մայրիկ, հայրիկ ու երջանիկ աղջնակ․․․Այդպես անցավ մի քանի տարի․․․

Մեր հերոսն ամուսնացավ, բայց չմոռացավ Աննայի մասին։ Մի օր էլ երկար գործուղումից վերադառնալով՝ նա կրկին եկավ մանկատուն։ «Հայր ու աղջիկ» երկար զբոսնում էին, իսկ նրանց պատուհանից հետևում էին դայակները՝ մի կերպ թաքցնելով ժպիտները, քանի որ գիտեին անակնկալի մասին։

Զբոսանքի վերջում 6-ամյա Աննան արդեն պատրաստվում էր հրաժեշտ տալ «հորը», երբ նա լսեց բաղձալի խոսքեր։

—Դու գալիս ես մեր տուն, մայրդ արդեն սպասում է քեզ․․․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.