Ամուսինս նաև հայր է եղել ինձ համար. Լուիզա Ղամբարյանը` ամուսնու հետ հարաբերությունների  մասին

Այլ լուրեր Հետաքրքիր

Tert.am Life-ը Լուիզա Ղամբարյանի անկեղծ զրույց է ունեցել իր մանկության, հոր կորստի, իր և ամուսնու միջև 29 տարվա տարիքային տարբերության, դստեր, մասնագիտության և իրեն ցավեցրած մարդկանց մասին: -Լուիզա, քչերը գիտեն, որ Ձեզնից մեծ քույր և եղբայր ունեք: Տան փոքրը լինելը առավելությու՞ն է եղել Ձեզ համար -Ինձ հոգեպես դեռ այն դեռահաս աղջիկն եմ զգում, որը նոր էր ընդունվել համալսարան, ում համար կյանքը դեռ նոր էր սկսվում: Իհարկե, նրա կողքին կա նաև հասուն կին, ով կարող է ճիշտ խորհուրդներ տալ այդ աղջկան՝ թեկուզ ուղղորդելով գնալ փշոտ ու բարդ ճանապարհով: Անկումներ տեսնողներն են, որ հետո բարձունքներ են ունենում: Հեշտ ճանապարհներն ընտրողները շատ են, բարդ ճանապարհին է, որ ուղեկիցներ քիչ կունենաս:

Իմ բոլոր աշխատանքային անհաջողությունները գրանցված են իմ կողմից: Ես ստեղծագործող եմ, կարող եմ թե՛ սխալվել, թե՛ ստեղծագործական ներշնչանքի պակաս ունենալ, որն ամենադժվարին պահն է: Երբեմն, մտքումդ կենցաղն է, հոգսը, մակերեսային հազար ու մի հարց, ստեղծագործական ներշնչման աղբյուր չկա: Բարդ շրջան է, երբ դերասանը դատարկ է լինում: Ես ունեցել եմ այդպիսի շրջաններ, երբ ամեն ինչ արել եմ մեխանիկորեն: Այդպիսի պահերին լուռ սպասել եմ, որովհետև հասկացել եմ` ժամանակը կգա ու դատարկությունը կլցվի: Այդ պահին շատ բան տալ ու պահանջել չես կարող, պիտի դիմանաս քո անկմանը ու վեր հառնես:

Ամուսինս տարբեր իրավիճակներում է ապացուցել, որ առաջին հերթին բացառիկ ընկեր է ու շատ լավ մարդ: Նա ինձ շատ է ինձ օգնել հորս կորուստը հաղթահարելու հարցում: Անկեղծ ասած, միշտ էլ նրա մեջ հայրական դիրք եմ զգացել, ամուսինս ինչ-որ տեղ նաև հայր է եղել ինձ համար, բայց հորս տեղը ոչ ոք չի կարող լրացնել, ամեն մեկն իր նշանակությունն ունի:

Մարդիկ, ովքեր իսկապես համարում են, որ ընտանիքը երկու մարդկանց ընտրությունն ու համատեղ ճանապարհն է, ի սկզբանե չէին որակում ու քննարկում մեզ: Մեր ընտանիքն ամենասովորական ընտանիքն է: Եթե մենք չկարողանայինք դիմակայել տարբեր դժվարություններին և բաժանվեինք, գուցե շատերը դա վերագրեին տարիքային տարբերությանը, ինչն արդարացված լիներ: Անկեղծ ասեմ` տարիքային տարբերությունը շատ դեպքերում խնդրահարույց է, տարաձայնություններ է առաջացնում, բայց չպիտի բաժանման շարժառիթ լինի: Շատ ընտանիքներ կան, որտեղ չկա տարիքային տարբերություն, բայց ամուսիններն իրար չեն հասկանում:

Ձեր դստեր` Գաբիի դաստիարակման հարցում, Ձեր և Գեորգի Կիմիչի միջև սերունդների բախում լինու՞մ է:

Եղել է և կա: Այս դեպքում կարևոր է կնոջ դիրքորշումը: Եթե մենք տարբեր կարծիքներ ենք ունենում, հետո մտածում եմ ու հասկանում` պետք է գնալ Գեորգիի ասած ճանապարհով` զուգահեռելով իմ ժամանակի զգացողությունը: Աղջիկս ավելի շատ ինձ հետ է կապված, քան հոր:

Մենք տանը բաժանում ենք արել, թե ես ու Գեորգին որ առարկաները պիտի պարապենք Գաբիի հետ: Ռուսերենի հարցում, բնականաբար, ամուսինս պիտի օգներ, քանի որ ռուսական կրթություն ունի, բայց, Գաբիի ցանկությամբ, ես եմ օգնում: Ես մեր պարապմունքները հետաքրքիր հումորներով եմ լցնում, իսկ Գեորգին չոր ուսուցման կողմնակից է: Իհարկե, երբեմն նաև հայրիկի օգնությանն ենք դիմում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *