Ամենանուրբ և համեղ բուլկին…անուշաբույր և փափուկ…

Խոհանոց Հետաքրքիր

Ներկայացնում ենք բուլկիի բաղադրատոմս, որը դուր կգա բոլորին:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ալյուր՝ 1կգ
  • կաթ՝ 1.5բժ
  • շաքարավազ՝ 1.5բժ
  • դեղնուց՝ 5 հատ
  • կարագ կամ մարգարին՝ 300գ
  • խմորիչ՝ 40գ
  • աղ՝ 0.5թ.գ.

Բուլկիի վրա քսելու համար.

  • ձու
  • շաքարավազ,
  • կակաչի սերմ

Պատրաստման եղանակ.

Խմորը պատրաստելու համար խմորիչը լուծել 30 աստիճան տաքացրած կաթի մեջ: Ավելացնել  500գ ալյուր, խառնել, և թողնել 30 րոպե՝ որևէ տաք տեղում:

Հարել դեղնուցն ու շաքարավազը:

Երբ կաթնային խառնուրդը մոտ 2 անգամ բարձրանա, ավելացնել աղը, հարած դեղնուցը և խառնել: Ավելացնել 500գ ալյուր, խառնել և լցնել հալեցրած կարագը: Խմոր հունցել:

Խմորը չպետք է կպչի ձեռքերին: Խմորի վրա ալյուր ցանել և ծածկել կափարիչով և պահել տաք տեղում՝ մոտ 2 ժամ:

Բուլկիների պատրաստում.

Երբ խմորը 2 անգամ բարձրանա, դնել այն ալյուրոտ սեղանին և բուլկիներ ձևավորել: Ջեռոցի տապակին ձեթ քսել, դնել բուլկիների խմորները և կրկին պահել տաք տեղում՝ 30 րոպե:

Ջեռոցն ուղարկելուց առաջ բուլկիների վրա հարած ձու քսել, ցանկության դեպքում զարդարել շաքարավազով կամ կակաչի սերմով և թխել 120 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 12-15 րոպե:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *